«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Իմ ընտրությունը

Իմ ընտրությունը
01.10.2026 | 13:25

Ինձ հաճախ են հանդիմանում կամ մեղադրում քաղաքական հայացքներիս և ընդդիմադիր գործունեությանս համար։ Ասում են, թե դա խանգարել է և խանգարում է ինձ մասնագիտական ու կարիերային աճի ճանապարհին։ Այո՛, ես շատ հանգիստ կարող էի ընտրել կոնֆորմիզմի հարմարավետ ուղին, տեղավորվել օրվա իշխանության «թևի տակ», լռել, հարմարվել, լուծել անձնական հարցերս և վայելել «հանգիստ կյանքի» բոլոր առավելությունները։ Դա ամենահեշտ ճանապարհն է։
Ունենալով ակադեմիական եռաստիճան (բարձրագույն և հետբուհական) կրթություն և տարիների մասնագիտական փորձառություն՝ ես այսօր գործազուրկ եմ։ Գործազուրկ եմ, որովհետև մասնավոր հատվածում շատերը պարզապես զգուշանում և խուսափում են իրենց թիմում տեսնել սեփական քաղաքական դիրքորոշում ունեցող ու հանրային տեսակետ հայտնող մասնագետի, իսկ պետական համակարգի դռներն ինձ նման մարդկանց առջև վաղուց փակ են։ Սա իմ ընտրության գինն է։
Կարիերա կամ աշխատանք կարելի է գտնել ցանկացած պահի, բայց կորցրած արժանապատվությունը, ծռված ողնաշարն ու վաճառված խիղճը վերականգնելն անհնար է։ Ես ընտրել եմ բարդ, բայց ազնիվ ճանապարհը՝ մնալ հավատարիմ իմ արժեքներին, իմ սկզբունքներին և իմ պետությանը։

Տաթև ԶՈՐՅԱՆ

Հ.Գ.
Խնդրում եմ ինձ այլևս ցույց չտալ «ճշմարիտ ուղին» և չփորձել շեղել ինձ «սխալ» ճանապարհից։
Դիտվել է՝ 3955

Մեկնաբանություններ