ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Աղոթարան

Աղոթարան
25.11.2025 | 22:00
Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված մեր,
որ նոր օր պարգևեցիր մեզ խաղաղությամբ ու զորությամբ։
Մարդասե՛ր Տե՛ր,
պահպանի՛ր մեր հոգիները, փրկի՛ր մեզ մեղքից և չար մտքերից, թող մեր գործերը առաջնորդվեն բարությամբ և ճշմարտությամբ։
Թողլույսն այս առավոտյան Քո անսպառ շնորհով լցնի մեր միտքը խաղաղությամբ,
մեր հոգին՝ հավատով և մեր քայլերը՝ Քո սուրբ կամքի ուղությամբ։
Քեզ փառք, պատիվ ու օրհնություն այժմ և հավիտյանս հավիտենից
Ամեն
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ