ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.09.2025 | 22:00

Տեր Աստված, անսկիզբ և անավարտ Կյանք,

որ Քո հոգևոր շնչով արարեցիր մարդուն և նրան արժանացրիր անմահության հույսի։

Հիշի՛ր, Տեր, մեր ննջեցյալ հարազատներին արքայությանդ գալստյան ժամանակ։

Թող նրանք բնակվեն Քո լուսեղեն օթևաններում,

ուր հոգիները վայելում են Քո մեծագույն օրհնությունը, որտեղ չկա ցավ և տառապանք։

Տուր Տեր նրանց Քո երկնային սեղանի բաժինը,

որտեղ անմահ լույսը գահակալում է և սուրբերը հավիտյան ցնծում են Քո ներկայությամբ։

Ողորմի՛ր, Տեր, և հանգստացրո՛ւ ննջեցյալների հոգիները Քո անպատմելի գրկում,

որտեղ ամեն վիշտ լռում է,

և միայն Քո լույսն է իշխում։

Թող նրանց հիշատակը մեր մեջ անեղծ մնա՝

որպես կենդանի խրատ,

որ մենք ևս օրեցօր պատրաստվենք հավիտենական հանդիպմանը։

Ամեն։

«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 2840

Մեկնաբանություններ