ԿՀՎ (CRI)-ի նախկին աշխատակիցը խոսելով Իսրայելի մասին, հետաքրքիր միտք է ասում, որի մասին բազմիցս առիթ ունեցել եմ խոսել որպես պետություն ստեղծելու կամքի արտահայտություն.
«Մենք Իսրայելին տալիս ենք մեր ունեցածի 99 տոկոսը, իսկ նրանք գողանում են վերջին 1 տոկոսը» (հղումը՝ https://www.facebook.com/watch?v=1126833925821253)։
Վաշինգտոնում գտնվող Իսրայելի դեսպանատունն ընդունում է Մոսադի և Շին Բետի հետախույզ սպաների, ովքեր լրտեսում են ամբողջ ԱՄՆ-ում, ասում է ԿՀՎ-ի նախկին գործակալ Ջոն Կիրիակուն՝ նշելով, որ այդ մասին իրեն տեղեկացրել են իր առաջին աշխատանքային բրիֆինգի ժամանակ։
Նրա խոսքերով՝ Իսրայելի հիմնական հետաքրքրությունը ուղղված է ռազմական ոլորտին։
«ՀԴԲ (FBI)-ն կարողացել է բացահայտել Մոսադի 187 չգրանցված գործակալների, որոնք սփռված են ամբողջ ԱՄՆ տարածքով և լրտեսում են մեր պաշտպանական կապալառուներին։ Մենք իսրայելցիներին տալիս ենք մեր ունեցածի 99 տոկոսը, իսկ նրանք ուզում են գողանալ վերջին 1 տոկոսը»,- ասում Ջոն է Կիրիակուն։
Ես չեմ պնդում, որ սա 100% ճշմարտություն է, բայց ես վստահ եմ, որ Իսրայելի տեխնոլոգիական առաջընթացը պայմանավորված է տարբեր երկրներից փոխառնված, հափշտակված տեխնոլոգիաներով։ ՈՒ կարծում եմ, որ սա պետության գոյության կամքի տեսանկյունից արդարացված է, ու այստեղ մենք ունենք սովորելու և Հայաստանից դուրս գտնվող մեր ռեսուրսները ճիշտ ու տեղին օգտագործելու խնդիր։
Մենք կարող ենք ո՛չ պակաս «Իսրայել» լինել տեխնոլոգիական և առաջընթացի իմաստով, սակայն դրա համար անհրաժեշտ է կամք և աշխատանք։
Վստահ եմ, որ մի օր մենք կանենք։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ