ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.01.2020 | 00:02
Ականջ դիր, Տեր իմ, ցա­վի ճի­չին...
Մեղ­քի գա­լա­րուն նե­տերն ան­հա­մար
Կր­կին կա­լել են մեր հի­վանդ հո­գին։
Ան­զոր ենք այն­պես, այն­քա՜ն հոգ­նա­բեկ,
Տու՜ն տար մեզ նո­րեն:
Դու խոս­տա­ցել ես`
Հալ­վող պատ­րույ­գը չմա­րել եր­բեք։
Մի՛ մա­րիր մեզ, Տե՛ր,
Դու մեզ ա­սել ես`
Չեմ ջար­դի եր­բեք ե­ղե­գը չոր­ցած։
Գա­րու՜ն պարգևիր մեր ցա­վող սր­տին,
Սի­րա­սուն Աստ­ված:
Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ
Դիտվել է՝ 4366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ