Դի՛ր մեր գլխին Փրկությանդ 
 սաղավարտը,
Հողին խոնարհված մեր գաղջ մարմինը
Բարձրացրու նորեն
Հակինթե երգեր երգելու համար։
Թող Երիքովի դռները բացվեն, 
 պատերը փլվեն.
ՈՒ ներս մտնենք մենք` 
Մեր ուսին առած երգը հաղթական:
Կուչ գանք ոտքերիդ ու փեշերիդ տակ
Կարոտի ձայնով անվերջ ավետենք.
-Որբ չենք մենք բնավ, Տեր ամենակար։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ