ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Երբ բանակն է լռում, խափանվում են պետության գոյատևման վերջին մեխանիզմները

Երբ բանակն է լռում, խափանվում են  պետության գոյատևման վերջին մեխանիզմները
21.11.2025 | 14:27

ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ Գերմանիայի զինված ուժերը Բեռլինում անցկացնում են հնգօրյա զորավարժություններ՝ քաղաքային պայմաններում մարտական գործողություններ վարելու նպատակով։ Նոյեմբերի 16-ից զորավարժություններն իրականացվում են մի շարք օբյեկտներում, այդ թվում՝ Բեռլինի մետրոպոլիտենի «Յունգֆեռնհայդե» (Jungfernheide) կայարանում, «Ռուլեբենե» ոստիկանության ուսումնավարժական կենտրոնում և Ռյուդերսդորֆում գտնվող նախկին քիմիական գործարանի տարածքում։ Գերմանական կողմը բացեիբաց հայտարարում է, որ դա պայմանավորված է Եվրոպայի անվտանգության փոփոխական միջավայրով և անհրաժեշտությամբ՝ պատրաստ լինել ցանկացած սցենարի, հատկապես մեծ քաղաքներում հնարավոր մարտական գործողությունների դեպքում։

Հասկանալի է, թե ով է, գերմանացիների ընկալմամբ, իրենց հիմնական հակառակորդը՝ Ռուսաստանը։ Ու թեև Գերմանիայի և ՌԴ-ի միջև կա մի քանի պետություն, Գերմանիայի կառավարությունն անհանգստացած է։ Նրանք նախապատրաստվում են, զորքերը մարզում, ենթակառուցվածքները հարմարեցնում՝ ելնելով ռազմական հնարավոր վտանգների գուցե թե փոքր-ինչ չափազանցված գնահատումից։

Իսկ Հայաստանի կառավարությունն ապրում է նիրվանայում՝ կարծես Հայաստանին ոչ Ադրբեջանն է սպառնում, ոչ էլ Թուրքիան։ Ըստ Փաշինյանի՝ «խաղաղություն է հաստատված»։ Ուրեմն ինչո՞ւ պետք է զորավարժություններ անցկացնել, ինչո՞ւ մեծաթիվ բանակ պահել, ինչո՞ւ ռազմահայրենասիրական գիտակցություն ձևավորել։ Խա-ղա-ղու-թյուն է, չէ՞։ Այդ տրամաբանությամբ՝ բանակն ավելորդ ճոխություն է, իսկ ազգային անվտանգության քաղաքականությունը՝ հնամաշ ժառանգություն։

Առհասարակ, Հայաստանում ազգային բանակի շունչը չի զգացվում։ Հայ զինվորականության ոգին, փորձն ու միտքը փակի տակ են դրվել, իսկ բանակի հրամանատարական վերնախավը, կարծես, ինքնաբացարկ է հայտարարել։ Բանակը լռել է։ Եվ սա շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ քաղաքական ընդդիմության փաստացի բացակայությունը։ Քանի որ, երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները։

Ամեն դեպքում՝ հայությունը սպասում է և կարոտ է մնացել իր բանակի ու զինվորականության օրինական խոսքին և վճռական ու փրկարար գործին։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 702

Մեկնաբանություններ