-
24.03.2023|
20:34
Մայրաքաղաքում ամեն քայլափոխի կարելի է մուրացիկների հանդիպել։ Ասեմ, որ միշտ գրպանումս մանրադրամ եմ պահում խեղճուկրակ տեսքով տատիկներին ու պապիկներին տալու համար։ Հաճախ եմ տհաճ խոսակցություններ ունենում առողջ տեսքով ու մինչև երկու մետր հասակով առողջ տղամարդկանց հետ, ովքեր կենտրոնական փողոցներում կտրում են ճանապարհդ, անհարկի միջամտում են խոսակցություններին, ներխուժում են սրճարանի տարածք, որտեղ ընտանիքիդ անդամների հետ որոշել ես ժամանակ անցկացնել, ու ամեն ինչ տակնուվրա են անում, ստեղծում տհաճ իրավիճակ։
-
10.03.2023|
10:26
Մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք իրականությունը տեսնելու, այն ադեկվատորեն ընկալելու և օբյեկտիվորեն գնահատելու հարցում։
-
23.02.2023|
07:34
Մեկ հայտնի մարդու տուն-թանգարան կամ գերեզման գնալով ու եզրափակիչ խորովածով է ավարտվում հայ աշակերտի էքսկուրսիան։ Այնինչ, հայրենաճանաչողությունը լրիվ այլ բան է։ Ասում ենք՝ զինվորը գնում է, որ հայրենիքը պաշտպանի։
-
14.11.2022|
09:32
Մեր թշնամիները իրենք իրենց կդավաճանեին, եթե բազմիցս չապացուցեին, որ նոյեմբերի 9-ով չի ավարտվել, այլ սկսվել է ցեղասպանության նոր դարաշրջանը, որն ուղեկցվելու է ոչ միայն պատերազմի շանտաժով, զինված հարձակումներով, այլև փափուկ քաղաքականությամբ տարածքներն ու տնտեսությունը յուրացնելով:
-
13.11.2022|
10:49
Երեկ երեկոյան շատ հաճելի զրույց ունեցա։ Զրուցակիցներս, այսպես ասած, հին սերնդի, զարգացած, իսկական մտավորականներ էին։
-
10.10.2022|
07:27
Տարբեր անճաշակ գովազդային վահանակներն ու բանկոմատները՝ որտեղ ասես, իսկ «Երևանյան բակ» հասկացողությունը՝ վաղուց արդեն բացառիկ երևույթ:
-
26.09.2022|
07:27
Ողջ լրահոսը՝ իշխանամետ, թե ընդդիմադիր, գիշեր-ցերեկ ահաբեկման, վախի ու սարսափի մթնոլորտ է տարածում՝ գրելով, խոսելով առաջիկա օրերին աղետալի պատերազմի մասին Ջերմուկի տարածքում ու Սյունիքում, և հետո դառնում ու փնովում այս վայրերից հեռացողներին:
-
22.09.2022|
09:28
Անկախության օրը մի մասի համար խոցված տոն է, մի մասի համար՝ դաժան ու անիմաստ ինքնահաստատվելու առիթ։
-
07.09.2022|
07:26
Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում կա մի կիսավեր հսկայական հասարակական-մարզային համալիր, որի ներսում հայ մեծերի' Կոմիտասի, Սևակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի և տասնյակ ուրիշների կիսանդրիներ են։
-
29.08.2022|
07:23
Վախենամ ասել՝ քեֆներիդ դիպչի, բայց պիտի ասեմ, ինչը գաղտնիք չէ. փաստն եմ արձանագրում: