ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Հայաստանի անկախության պատմության մեջ նման հաջողություն մեր ֆուտբոլում չէր գրանցվել

Հայաստանի անկախության պատմության մեջ նման հաջողություն մեր ֆուտբոլում չէր գրանցվել
21.07.2023 | 22:46

Հուլիսի 20-ին Հայաստանի ֆուտբոլային գիշերը հաղթանակի հրավառության պես շողշողաց։

Երեք խաղից եվրոպական մրցաշարում մեր թիմերը երեք հաղթանակ տարան, այն էլ` մրցակիցների դաշտերում։

«Փյունիկը» հաղթեց խոշոր, «Ալաշկերտը»`գերխոշոր հաշվով, իսկ «Արարատ Արմենիան» համառ պայքարում մինչև վերջ կռիվ տվեց ու 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում դուրս եկավ հաջորդ փուլ։

Հայաստանի անկախության պատմության մեջ նման հաջողություն մեր ֆուտբոլում չէր գրանցվել։

Բայց առավել հուսադրողը մեր թիմերի ցուցադրած վստահ ու գեղեցիկ խաղն է։

Բավական է ասել, որ այսօր մեր երեք թիմերը մրցակիցների հարկի տակ տասներեք գոլ են խփել։

Առաջընթացը միանգամայն նկատելի է։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 8381

Մեկնաբանություններ