«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ազգային ամոթի և խայտառակության հերթական խարանը

Ազգային ամոթի և խայտառակության հերթական խարանը
24.04.2025 | 13:48

Դավաճանը հերթական խիստ վտանգավոր օվերտոնի պատուհանն է բացել իր ուղերձում:

Պետական դավաճանը հանդես է եկել սկանդալային ուղերձով, որի շուրջ պետք է մի քանի կարևոր դիտարկում իրականացնել։

ԱՌԱՋԻՆ

Փաշինյանն իր տեքստում չորս անգամ օգտագործել է Մեծ Եղեռն տերմինը, երկու անգամ Հայոց ցեղասպանություն տերմինը։ Այլևս ակնհայտ է, որ Փաշինյանը փորձ է անում լեգիտիմացնել Մեծ Եղեռն տերմինը, որը բացարձակապես իրավական գնահատական չի պարունակում, իսկ ցեղասպանություն տերմինը միջազգայնորեն ընդունված հասկացություն է։

ԵՐԿՐՈՐԴ

Փաշինյանն իր ուղերձում նշում է, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել Օսմանյան կասյրության գոյության վերջին շրջանում՝ միտումնավոր կերպով անտեսելով այն, որ տասնամյակներ շարունակ հայերը կայսրության տարածքում ենթարկվել են բազմաշերտ և լրջագույն բռնաճնշումների, զանգվածային ջարդերի։ Այսինքն փորձ է արվում անտեսել այն փաստը, որ հայերի նկատմամբ հանցագործությունները՝ դա թուրքական ընգծված պետական քաղաքականություն էր, որի ապոգեյը 19-րդ դարի վերջին Համիդյան ջարդերն էին, և հետագայում երիտթուրքերի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանությունը։

ԵՐՐՈՐԴ

իր ուղերձում Փաշինյանը նշելով, որ դա տեղի է ունեցել Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում՝ չի նշում կազմակերպիչ կողմին, չի հնչեցնում Օսմանյան կառավարության անունը։ Չֆիքսելով Օսմանյան կառավարության անմիջական մեղավորությունը և պատասխանատվությունը՝ դավաճանը հերթական օվերտոնի պատուհանն է բացում թուրքական կողմի համար: Ըստ էության, խոսակցության առարկա դարձնելով հայերի մահվան պատճառները։ Մի բան, որը տարիներ շարունակ թուրքական կողմը փորձ էր անում ստանալ, սակայն ապարդյուն։

ՉՈՐՐՈՐԴ

Փաշինյանը չի խոսում թուրքական ժխտողականության և մեր համար դրանից բխող խիստ վտանգավոր ռիսկերի մասին։

ՀԻՆԳԵՐՈՐԴ

Փաշինյանը չի խոսում ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների կախարգելման կարևորության մասին՝ փորձ չանելով չեզոքացնել վերոգրյալ հարցերից բխող, մեր գլխին կախված ռիսկերը։

ՎԵՑԵՐՈՐԴ

Փաշինյանը խոսում է իր բառերով ասած Մեծ Եղեռնը վերապրելու զոհերի հիշատակը վառ պահելու կարևորության մասին՝ նշելով, որ դրան հասնելու համար պետք է խաղաղություն, բաց սահմաններ, աշխատանք, ազատ քաղաքացի և այլն։ Այսինքն, ըստ Փաշինյանի, ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելու համար ոչ թե պետք է պահանջես, որ քեզ կոտորողն ընդունի իր գործածը, ոչ թե պետք է միջազգային ատյաններում խոսես դրա մասին, այլ քո հանրությունը դարձնես առանց ազգային տեսլականի և նպատակների գոյություն ունեցող մի կենսաբանական զանգված, որի մտածողության էպիկենտրոնը ստամոքսն է։

ՅՈԹԵՐՈՐԴ

Ամփոփելով փաստենք, որ Փաշինյանի այս ուղերձը, ուղղակիորեն, հերթական նվերն էր մեր թշնամիներին, իսկ մեզ համար ազգային ամոթի և խայտառակության հերթական խարանը։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1360

Մեկնաբանություններ