Շոգի հզոր ալիքն ընդգրկել է Եվրոպայի զգալի մասը՝ ստիպելով մի շարք երկրների իշխանություններին սահմանափակող միջոցներ կիրառել և արտակարգ նախազգուշացումներ հայտարարել ռեկորդային բարձր ջերմաստիճանների պատճառով։ Սպասվում է, որ Ֆրանսիայի 96 տարածաշրջաններից 35-ում կհայտարարվի եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ. որոշ շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 39-41°C-ի:               
 

Պետության կառավարման օղակում ժողովուրդը դարձել է օտար ու անպիտան միավոր

Պետության կառավարման օղակում ժողովուրդը դարձել է օտար ու անպիտան միավոր
15.06.2026 | 17:18

Կա մի երկիր, որտեղ իշխանություներն իրենց արած-չարածով հատել և հատում են բոլոր կարմիր գծերը, այդ թվում՝ բարոյաքաղաքական:

Այդ երկրում ժողովուրդն այլևս ոչ միայն իշխանության աղբյուրն ու իրականացնողը չէ, այլև պետության կառավարման օղակում դարձել է օտար ու անպիտան միավոր:

Այդ երկիրը տարիքով հին է, ապրածով՝ ստեղծող, բայց... միամիտ:

Ասել, որ այսօր այդ երկիրն ապրում է չհայտարարված խուժանապետության օրենքներով, կնշանակի ոչինչ չասել...

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 1739

Մեկնաբանություններ