Առաջիկա երեքշաբթի Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով, սակայն, Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։ Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Կանադայի վարչապետն ու եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ։                
 

Արաղչին կոչ է արել իրերն իրենց անուններով կոչել

Արաղչին կոչ է արել իրերն իրենց անուններով կոչել
08.03.2026 | 17:35

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է արել անկեղծ լինել՝ նշելով, որ կազմակերպությունը նաև պետք է իր իրավական ու բարոյական պատասխանատվությունը կրի ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Թեհրանի դեմ իրականացվող պատերազմական գործողությունների առնչությամբ։

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Վերջինիս փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին պատասխանել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որը մտահոգություն էր հայտնել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված գործողությունների պատճառով առաջացած «գլոբալ տնտեսության համար լուրջ ռիսկի» վերաբերյալ և կոչ էր արել ջանքեր գործադրել «մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»։

Արաղչին, մասնավորապես, կոչ է արել իրերն իրենց անուններով կոչել։

«Հարգելի պարոն գլխավոր քարտուղար, եկեք իրերը իրենց անունով կոչենք։ Սա «մարտական գործողություն» չէ. սա Իրանի դեմ երկու միջուկային զինված ռեժիմների կողմից ձեռնարկված «ագրեսիայի չհրահրված ակտ» է»։ Մենք «լուրջ դիվանագիտական բանակցությունների» մեջ էինք, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը վերջին 9 ամիսների ընթացքում երկրորդ անգամ հարձակվեցին Իրանի վրա։

Դուք մտահոգված եք «գլոբալ տնտեսության համար լուրջ ռիսկի» մասին. իսկ ի՞նչ կասեք անմեղ քաղաքացիների, այդ թվում՝ Մինաբ քաղաքում կոտորված 175 փոքրիկ հրեշտակների և վերջին 7 օրվա ընթացքում Իրանում սպանված ու խեղված շատերի մասին»,- ասել է Արաղչին Գուտերեշին։

Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ ՄԱԿ-ը պետք է անկեղծ լինի և կրի իր իրավական ու բարոյական պատասխանատվությունն Իրանի հանդեպ, իր իսկ խոսքով՝ «այս անօրինական պատերազմի առնչությամբ»։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3696

Մեկնաբանություններ