ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Խորհենք՝ անորոշությամբ և տագնապներով լի տարեմուտի այս օրերին

Խորհենք՝ անորոշությամբ և տագնապներով լի տարեմուտի այս օրերին
23.12.2025 | 12:09

Դարերի հոլովույթում չենք իմաստնացել քաղաքականապես, պատմությունից դասեր չենք քաղել,

չենք իմաստավորել դարերով մեզ հետ և մեր երկրի հետ կատարվածը, քանի որ հայրենիքից բռնագաղթի և հարկադրված արտագաղթի պատճառով օտարության մեջ մեր ապրելը, ավելի ճիշտ՝գոյատևելը, մեզ ստիպել է հարմարվել անծանոթ միջավայրին և ապրելու ձև ու միջոց փնտրել հայրենիքից հեռու։

Մինչդեռ ոչ թե օտարության մեջ հարմարվելու համար կենսափիլիսոփայություն պիտի մշակեինք , այլ ինքնապաշտպանության, առավել ևս՝ նախահարձակ լինելու ռազմավարություն պիտի որդեգրեինք և մշակեինք, երբ արդեն հարձակվել էին մեզ վրա մե՛ր Հայրենիքում և ամեն հարձակումից մասնատել ոչ միայն մեր հայրենիքը, այլև մեզ՝ ցրելով աշխարհով մեկ։

Ափսոս, որ մենք չենք գնահատում մեր ժողովրդի Ճատրակ՝ շախմատ խաղալու տաղանդը, երբ սև խաղաքարերով խաղալիս անգամ հայ վարպետները հաղթում են, որովհետև ոչ միայն պաշտպանվում են, այլև նախահարձակ են լինում։

ՈՒրեմն, հաղթանակի թիվ 1 գրավականը, որ ապացուցել են աշխարհի հանճարեղ զորավարները, հարձակվելն է և հարձակումդ մինչև հաղթական ավարտ տանելն է։

Միշտ էլ հարձակվողից վախենում են։

Միշտ էլ հաղթողի հետ հաշվի են նստում, եթե հաղթողն ինքն արժևորում է իր հաղթանակը։

Մենք չարժևորեցինք Արցախյան առաջին պատերազմի մեր դարակազմիկ հաղթանակը։

Խորհել է պետք և խղճի մտոք գործել՝ համազգային հաղթանակի հասնելու համար։

Մենք դա պարտավոր ենք անելու, որովհետեվ կարող են։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 15737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ