ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Գնաց ընկերս` Վարդան Բոստանջյանը

Գնաց ընկերս` Վարդան Բոստանջյանը
19.08.2025 | 12:40

Մամուլում պարզունակ բաներ գրվեցին` նախկին պատգամավոր, գիտնական և այլն։

Ինձ համար սա ՏԵՍԱԿԻ կորուստ է`

- ազգային բացառիկ նկարագրով մտավորականի,

- ավանդապաշտ, հավատքով հայ մարդու,

- սրտացավ ծնողի, ընտանիքի սյան,

- հայ տնտեսագիտական դպրոցի ավագ սերնդի, թերևս, անփոխարինելի ներկայացուցչի,

- օրինապաշտ, օրինակելի և օրինաստեղծ մարդու,

- հումորի.և ուրախության շտեմարանի,

- անմնացորդ նվիրված ընկերոջ։

ՈՒ էլի շատ բաներ, որ կորստյան ցավից հնարավոր չէ թվարկել։

Եթե այս ամենը հնարավոր է մեկտեղել այլոց մեջ, վիշտս այդքան խորը չի լինի։

Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

Դիտվել է՝ 3862

Մեկնաբանություններ