-
21.04.2020|
00:02
Որդյա՛կ, զորավի՛գ եղիր քո հորը ծերության ժամանակ և նրան մի՛ տրտմեցրու իր կյանքի ընթացքում։ Եվ եթե պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։
-
17.04.2020|
00:02
Լսեցե՛ք ինձ` ձեր հորը, որդինե՛ր, և արե՛ք այնպես, որպեսզի փրկվեք. քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։
-
14.04.2020|
00:04
Ովքեր երկյուղ են կրում Տիրոջից, զանց չեն առնի նրա խոսքերը, և ովքեր սիրում են նրան, կպահեն նրան, կպահեն նրա ճանապարհները։
-
10.04.2020|
11:34
Նայեցե՛ք հին ազգերին և տեսեք` ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց։ Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ և հուսահատվեց. կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և նա անտես արեց նրան։
-
07.04.2020|
00:04
Որդյա՛կ, եթե նվիրվում ես Տիրոջը ծառայելու, քո անձը փորձությունների պատրաստիր։ ՈՒղղի՛ր քո սիրտը, համբերի՛ր և շփոթության մի՛ մատնվիր աղետների ժամանակ։ Փարվի՛ր Տիրոջը և մի՛ հեռացիր, որպեսզի հետագայում բարձրանաս։
-
03.04.2020|
00:01
Ո՞վ կարող է քննել երկնքի բարձրությունը, երկրի լայնությունը և իմաստության խորքերը։ Իմաստությունն ստեղծվեց ամեն ինչից առաջ, զգոնությունը և հանճարը ի հավիտյանից կային։ Իմաստության աղբյուրը բարձրյալ Աստծու խոսքն է, և նրա ճանապարհները հավիտենական պատգամներ են։ Իմաստության արմատները նրա մեջ հայտնվեցին։
-
31.03.2020|
00:05
Իմաստության պսակը Տիրոջ հանդեպ երկյուղն է։ Նա է, որ ծլեցնում է խաղաղություն և կատարյալ առողջություն, տեսնում և քննում է ամեն բան։ Նա է, որ բխեցրեց իմաստունի խրատը և գիտությունը, բարձրացրեց նրանց փառքը, ովքեր ունեն այն։
-
24.03.2020|
00:03
Հավաքվեցե՛ք և քննեցե՛ք ձեզ, ո՛վ անզգամ ազգեր, քանի դեռ չեք դարձել ինչպես անցավոր ծաղիկ, քանի դեռ չի եկել Տիրոջ բարկության և սրտմտության օրը։ Փնտրեցե՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, իրավու՛նք արեք, արդարությու՛ն որոնեցեք և պատասխա՛ն տվեք նրանց, որովհետև Տիրոջ բարկության օրը պիտի թաքնվեք։
-
20.03.2020|
00:07
Փո՛ղ զարկեք Սիոնի մեջ, ծոմի օ՛ր նշանակեցեք, պաղատա՛նք քարոզեցեք, հավաքեցե՛ք ժողովրդին, սուրբ ժողով գումարեցե՛ք, ընտրեցե՛ք ծերերին, հավաքեցե՛ք կաթնակեր երեխաներին, թող փեսան դուրս գա իր սենյակից և հարսը` առագաստից։
-
17.03.2020|
00:02
«Եվ արդ,- ասում է ձեր Տեր Աստվածը,- դարձե՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով։ Ձեր սրտե՛րը պատռեցեք և ոչ թե ձեր հագուստները»։