Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Ներազգային ատելության հերթական դոզան

Ներազգային ատելության հերթական դոզան
29.05.2025 | 16:16

Փաշինյանի կողմից հայ ազգի նվաստացումը կրում է ամենօրյա և մեթոդիկ բնույթ։ Նա մտածված կերպով մեզ պատրաստում է նոր պարտությունների, նոր կորուստների, նոր նվաստացումների։ Եկեղեցիների մասին իր այսօրվա քստմնելի հայտարարությամբ նա ներազգային ատելության նոր թեմա է մտցնում հանրության մեջ. նոր թափով է բորբոքում հակաեկեղեցական տրամադրությունները։ Սրբապղծություն է անգամ եկեղեցու մասին այդ որակումները բարձրաձայն արտասանելը։ Եվ շուտով կհայտնվեն բլոգերներ, ովքեր կսկսեն հայտնաբերել եկեղեցիներ (հենց այդպես էլ պատվիրեց՝ գնացեք ստուգեք, նկարեք), որտեղ իբրև թե անպետք իրեր կան. պետք եղած ժամանակ իրենք կբերեն անպետք իրեր ու կբեմականացնեն իրենց շեֆի սցենարը։ Կնկարեն, կգցեն սոցցանցեր, որ իրենց շեֆի ասածն ապացուցեն ու հերթական անգամ նսեմացնեն մեր արժանապատվությունը։ Այս ամենից կշահի միայն ինքը և Բաքվի բռնապետական վարչակարգը։ Կշահի ինքը, քանի որ ներազգային ատելության հերթական դոզայով հանրության ուշքն ու էներգիան կուղղվեն միմյանց դեմ, իր իշխանության դիրքերը կփորձի դրանով ամրացնել։ Կշահի Բաքվի վարչախումբը՝ շրջանառելով թեզեր, իբրև թե եկեղեցիները հայկական չեն, դրա համար էլ վերածվում են «չուլանանոցների», իբրև թե հայերը մշակույթ ատող, ոչնչացնող ժողովուրդ են, ու դա էլ կլինի Արցախի զավթման հերթական արդարացումը։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ