Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Արայիկի քինախնդիր վախերը

Արայիկի քինախնդիր վախերը
06.05.2026 | 12:02

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Լեհաստանի և Հայաստանի վարչապետներ Դոնալդ Տուսկի և Նիկոլ Փաշինյանը համատեղ լուսանկարը՝ արված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի սկզբում:

«Եռագլուխ հրեշի մի գլխի՝ Գագիկ Ծառուկյանի ընկեր Լուկաշենկոն ասում էր՝ куда вы (Армения) денетесь? Էս սրտիկներն իր ու իր ընկերոջ համար են»,- կից գրել է Հարությունյանը:

Մարդը կարող է լինել մանկամիտ ու քինախնդիր: Դա անձնական խնդիր է: Բայց երբ նման որակներով մեկը պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում, դա արդեն ոչ թե անձնական, այլ՝ պետական մասշտաբի ողբերգություն է։

Ու ինչքան էլ բովանդակային այս ոչնչությունները «եվրոպական հանդերձանք» հագնեն, դա բնավ չի ծածկում նրանց բարոյական սնանկությունը, քաղաքական դատարկությունը, մանրախնդիր քինախնդրությունը:

Եթե Արայիկի պատկերացումները, ֆանտազիան «դդումային» շրջանակը հաղթահարելու պոտենցիալ ունենային, նրա մոտ բանականությունը կհաղթեր գյադայական պրիմիտիվ քինախնդրությանը:

Բայց նա գիտի, որ ՀԱՕԿ-ի ու սպորտի գործերին պետական փնթի միջամտության պատճառով՝ շուտով իզգոյ է դառնալու հենց պատկան միջազգային կառույցների արձագանքի, սանկցիաների հետևանքով:

Հենց սա է պատճառը, որ Արայիկ Հարությունյանը մի հերոսի անուն գիտի. քնում- արթնանում է՝ Ծառուկյանի անունը անգիր արած:

Եվ իսկապես՝ куда вы денетесь?

Շատ շուտով կստանաք մեր ժողովրդի քաղաքական ապտակը, իսկ մեր լուզեր հերոսը՝ նաև միջազգային մարզական կառույցների «սիրալիր ողջույնը»:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 10986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ