Առաքյալն ասում է.
-Ինձ համար ապրելը Քրիստոս է, 
մեռնելը` շահ: 
Ապաշխարության այս օրերի մեջ,
Տուր մոխիրներից հառնել դեպի վեր, 
ՈՒ կամքիդ հլու` 
տվածդ բոլոր տառապանքները
Հանց ցորենահաց ու գինի երկնից,
Անձայն ըմպելու, լուռ մաքրվելու,
Խաչյալիդ կողքով անդուլ քայլելու:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ