ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ՝ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
18 հոկտեմբերի, 2025թ., Երեւան
Մենք՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՆԵՐՔՈՍՏՈՐԱԳՐՅԱԼ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՍ՝
Մեր համաձայնությունն ենք հայտնում հրապարակավ հնչած այն գնահատականին, որ Սահմանադրական փոփոխությունների գաղափարը շահարկելով, այդ թվում՝ 7 անգամ ստանալով և չքննարկելով այդ ոլորտի վերաբերյալ տարբեր կուսակցությունների առանձին և միասնաբար ուղարկված հանրագիր առաջարկները, ՀՀ կառավարությունը փաստացի վեր է ածվել կոռուպցիոն հանցախմբի՝ կոպտորեն խախտելով Կուսակցութունների մասին սահմանադրական օրենքի (ԿՄՍՕ) 21-րդ հոդվածի պահանջը՝ կուսակցություններից ստացված հանրագրերի քննարկման առնչությամբ։
Կարևոր է նկատել, որ ԿՄՍՕ-ի այս հոդվածը ՀՀ օրենսդրության մեջ թերևս միակն է, որտեղ հստակ արձանագրված է․
«Կուսակցություների համար երաշխավորում է ընդդիմադիր գործունեություն իրականացնելու ազատությունը»։
Չկատարելով օրենքի այս պահանջը, իշխանությունները ոտնձգություն են կատարել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական պետություն լինելու ՀՀ Սահմանադրության անփոփոխելի դրույթի նկատմամբ։
Այսպիսով, չարաշահելով իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը և իր վարչակարգի ներկայացուցիչները բազմիցս խախտել են ԿՄՍՕ-ն և Հանրագրերի մասին ՀՀ օրենքը։ Այս ամենն ուղեկցվել է պետությանը պատճառած խոշոր չափերի նյութական վնասներով. չկատարած աշխատանքների համար միայն մասնագիտական հանձնաժողովի անդամները 5 տարվա ընթացքում ստացել են ավելի քան 200 մլն դրամի աշխատավարձ։ ՀՀ քրեական օրենսգրքում նման հանցանքը կոչվում է «ապօրինի վարձատրություն», որը վերաբերելի է և' այն հատկացնողին և' ստացողին։
2024 թ.ի մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը կամայականություն ցուցաբերելով՝ հրապարակայնորեն թույլ է տալիս ՀՀ քրեական օրենսգրքով պատժելի մեկ այլ իրավախախտում` ինքնիրավչություն, բացեիբաց հակառակվելով մասնագիտական խմբի առաքելությանը։
Այսպիսով՝ չարաշահելով իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն միանձնյա խախտել է օրենքները, այլև ստեղծել է կոռուպցիոն հանցախումբ, որն իր հանցավոր նպատակներին հետամուտ լինելուց բացի հայ ժողովրդին զրկել է զանցառուների և հանցավոր տարրերի առջև սահման դնող Սահմանադրություն ունենալու հնարավորությունից։
Վերոնշյալը ոչ միայն իրավական, այլև ազգային անվտանգության լրջագույն խնդիր է, քանզի կոռուպցիան պետությանը սպառնացող մեծագույն վտանգներից է։
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
Մենք կանենք հնարավորինը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երկրի տերը դարձնելու և օրենքի իշխանություն հաստատելու համար։
Ստորագրություններ
Կարեն Ագուլյան -ԱԻՄ
Նիկա Բաբայան - Երաժշտական պրոդյուսեր
Արթուր Բալոյան -«Արդարություն» կուսակցության նախագահ
Մեխակ Գաբրիելյան Մեխակ-1990-95թթ․Գերագույն խորհրդի պատգամավոր
Արա Գասպարյան -«Ազգային օրակարգ» կուս․ գործ. Քարտուղար
Սուսաննա Գրիգորյան -«Պետությունը հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Հայկ Դեմոյան -Պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
Արմենակ Դովլաթյան-«Հայաստանի Կանաչներ»-ի կուսակցության նախագահ
Ապրես Զոհրաբյան -Արևելագետ
Անաստաս Իսրայելյան -«Վերադարձ Արցախ» ՀԿ նախագահ
Արա Հակոբյան -«Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ
Պարույր Հայրիկյան -«ԱԻՄ» առաջնորդ
Լևոն Հայրյան - «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ
Շահեն Հարությունյան -Պատմական գիտությունների թեկնածու
Պետրոս Մակեյան -Քաղաքական գործիչ
Խաչիկ Մանուկյան -Բանաստեղծ
Դավիթ Մարգարյան -«Ապրելու երկիր» կուսակցություն
Խաչատուր Մարոզյան-«Իրավաբանների և Հոգեբանների Միջազգային Ասոցիացիա»
Արմեն Մելոյան -ոստիկան, պահեստազորի գնդապետ
Ալեքսան Մինասյան -«Վերելք» ՀԿ
Հայկ Միրզոյան - «Պահպանողական կուսակցություն»
Թաթուլ Մկրտչյան-«Պահպանողական կուսակցություն»
Հասմիկ Մովսիսյան - «Արս Մաժոր» արվեստի դպրոցի տնօրեն
Գարեգին Չուգասզյան -ԱԺԲ Խորհրդի անդամ
Արա Պապյան-ԱԺԲ Խորհրդի անդամ
Եղիշե Պետրոսյան -ԱԺԲ Խորհրդի անդամ
Ռազմիկ Պետրոսյան -Գերագույն Խորհրդի պատգամավոր, Արցախ
Նաիրի Սարգսյան - «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար
Ժիրայր Սեֆիլյան -ԱԺԲ Խորհրդի անդամ
Վազգեն Սիսլյան -«ՀԱՀԳԲ» մարտիկ
Ստեփան Ստեփանյանց -Պատմական գիտությունների դոկտոր
Արկադի Վարդանյան-Հասարակական գործիչ, հրապարակախոս, քաղաքագետ
Կարին Տոնոյան -«Հայ Ասպետ» հիմնադրամի տնօրեն