ՈՒկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ»,- ասել է Պեսկովը։               
 

Լսումներն ազդարարեցին իմփիչմենտի գործընթացն առաջ տանելու քաղաքական անհրաժեշտությունն ու քաղաքական ուժերի մեծ մասի համաձայնությունը

Լսումներն ազդարարեցին իմփիչմենտի գործընթացն առաջ տանելու քաղաքական անհրաժեշտությունն ու քաղաքական ուժերի մեծ մասի համաձայնությունը
27.09.2025 | 10:41

1. Այսօր ԱԺ ում կազմակերպված լսումները կարելի է համարել վերջին տարիներին հրավիրված՝ բովանդակային, քաղաքական ասելիք ունեցող, ինչպես նաև պետության առջև ծառացած սպառնալիքների, ոլորտային մարտահրավերների ու կառավարման ճգնաժամի վերաբերյալ մասնագիտական գնահատականներով հագեցած խորհրդարանական լսումները:

2. Շատ կարևոր է այն փաստը, որ ԱԺ «Հայաստան» դաշինքի գործընկերները, ըստ էության միացան վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ վերջինիս նոր թափ և նոր քաղաքական կշիռ հաղորդելով:

3. Ցանկալի և օգտակար կլինի, որպեսզի որոշ «ընդդիմադիր» շրջանակներ, ըստ արժանավույնս գնահատեն «Հայաստան» դաշինքի այս քայլը և չփորձեն իրենց բութ սարկազմով ու ցինիկ մեկնաբանություններով ստվերել իմփիչմենտին միացած պատգամավորների՝ այդ կարևոր ձեռնարկը: Այս հարցում էական են լինելու «Հայաստան» դաշնքի պատգամավորների տեսակետներն ու մեկնաբանությունները, ոչ թե կողքից անպոչ գդալի պես մեջ ընկնող և պատգամավորների ստորագրությունները որպես «Պատիվ ունեմ» դաշինքից՝ անհապաղ ՔՊ-ի ստորագրություն պահանջելու վաղաժամ չարախնդություններն ու մանկամիտ դրսևորումները:

4. Լսումներն անհրաժեշտ ներուժ հաղորդեցին և ազդարարեցին իմփիչմենտի գործընթացն առաջ տանելու քաղաքական անհրաժեշտությունն ու քաղաքական ուժերի մեծ մասի համաձայնությունը:

5. Հայրենիքի և պետության առջև ՔՊ պատգամավորների 1/4 -րդ մասի մատուցած ծառայություններն ու դերակատարությունը երբեք այդպես կարևոր չեն եղել՝ որքան որ առաջիկայում է լինելու: Առաջիկա ներքին և արտաքին բուռն քաղաքական զարգացումների ֆոնի վրա ամեն բան հնարավոր է և կախված է քաղաքական ընդդիմության, ինչպես նաև ակտիվ քաղաքացիների կամքից ու միասնական գործունեությունից:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ