Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Ալիևը սպառնում է, իսկ Հայաստանի անինքնասեր և հակահայ ղեկավարությունը շարունակում է բարբաջել «խաղաղության օրակարգից»

Ալիևը սպառնում է, իսկ Հայաստանի անինքնասեր և հակահայ ղեկավարությունը շարունակում է բարբաջել  «խաղաղության օրակարգից»
22.07.2023 | 16:11

Նիկոլի ընտանեկան կայքը մեջբերել է Ալիևի խոսքերը՝ կապված խաղաղության հաստատման հետ...

Հետաքրքիր է, իսկ Աննա-Էրատոն իր ամուսնուն չի՞ ասում, թե` այ՛ տղա, Ալիևը հրով և սրով է գծում Ադրբեջանի սահմանները և շատ պարզ ասում է, որ թքած ունի որևէ «խաղաղության պայմանագրի» վրա, քանի որ Ադրբեջանը շարունակելու է զենքով պարտադրել Հայաստանին գնալ զիջումների...

Մինչ Ադրբեջանի բռնապետը շարունակում է այսպիսի հայտարարություններ անել և ակտիվորեն զինել ադրբեջանական բանակը, Հայաստանի անինքնասեր և հակահայ ղեկավարությունը շարունակում է բարբաջել «խաղաղության օրակարգից» և գրեթե ոչինչ չի անում 2020 թ-ին պարտված բանակը վերազինելու նպատակով: Ավելին, մեծ մասամբ անգրագետ հասարակության ուշադրությունը այդ կարևոր հարցից շեղելու նպատակով նրանց «կերակրում» է անորակ ասֆալտապատումներով և թոշակի թուլափայ բարձրացումներով:

Իսկ նույն այդ հասարակության լայն շերտերը չեն հասկանում, որ մարտունակ բանակ չունեցող Հայաստանը շատ շուտով կորցնելու է իր անկախությունը, իսկ այդ ասֆալտապատ ճանապարհները վայելելու են թուրքերը, իսկ այդ միկրո թոշակների բարձրացումը շատ վաղուց զրոյացված է ահռելի գնաճով:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5732

Մեկնաբանություններ