ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Արևմուտքի առաջնորդությունը, իր իսկ ձեռքով, քանդում է ներկայի գլոբալ աշխարհակարգը, որի հիմքը ԱՄՆ դոլարն է

Արևմուտքի առաջնորդությունը, իր իսկ ձեռքով, քանդում է ներկայի գլոբալ աշխարհակարգը, որի հիմքը ԱՄՆ դոլարն է
20.10.2025 | 18:51

Գերմանիայի կանցլերն առաջարկում է Արևմուտքի կողմից սառեցված ՌԴ-ին պատկանող ակտիվներից 140 միլիարդ դոլար անտոկոս վարկ տալ Ուկրաինային՝ միայն զենք գնելու համար:

Զուգահեռ իրականության մեջ խոշոր բանկերն ու ներդրողները սկսել են նախապատվություն տալ ոսկուն՝ որպես իրենց ակտիվները պահելու միջոց, և դոլարից այլևս խուսափում են՝ չցանկանալով այս արժույթով հավելյալ ռեզերվներ կուտակել:

Հիմնականում սրա հետևանքով է, որ ոսկու գինը կտրուկ աճել է բորսաներում:

Արևմուտքի առաջնորդությունը, իր իսկ ձեռքով, քանդում է ներկայի գլոբալ աշխարհակարգը, որի հիմքը ԱՄՆ դոլարն է՝ որպես գլխավոր առևտրային և պահուստային միջոց: Իսկ սրա հանդեպ վստահության անկումը բերելու է գլոբալ առևտրի և պահուստների համակարգերում ճգնաժամերի:

Արդեն իսկ այս պային G7 զարգացած պետությունների խումբը աշխարհում ստեղծվող արժեքի մեջ ավելի քիչ բաժին ունի, քան BRICS պետությունների խումբը: Այս պայմաններում հեռու չէ օրը, երբ որոշ շուկաներ ընդհանրապես կհրաժարվեն ԱՄՆ դոլարից և կսկսեն առևտուր անել, օրինակ, չինական յուանով:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 4351

Մեկնաբանություններ