ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.11.2013 | 00:01

Եվ ի՞նչ է մարդը, որ դու այդքան մեծարել ես նրան, կամ էլ՝ որ միտքդ ես սևեռում իր վրա, կամ էլ՝ որ քննում ես նրան մինչ առավոտ, հանգստի ժամերին, փորձում միշտ։ Մինչև ե՞րբ դու ինձ չես թողնելու, արձակելու չես ինձ, մինչև որ ցավերով կուլ տամ ես լորձունքս։ Թե ես մեղք գործեցի, ի՞նչ կարող եմ անել քեզ, որ միտքն ես մարդկանց քննում միշտ։ Ինչո՞ւ ես ինձ դարձրել քեզ ոսոխ, որ լինեմ քեզ համար ես մի բեռ։ Ինչո՞ւ չես ներել դու հանցանքներս, չես թողել մեղքերն իմ։ Եվ ահա երկիր եմ դառնում ես շատ կանուխ. այլևս չեմ լինի։


Հոբ 7. 17-21

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ