Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Աղոթքի խորհուրդը

Աղոթքի խորհուրդը
27.10.2025 | 14:23

Օրերը հուշեցին, ես էլ վերհիշեցի:

Ին՞չ է աղոթքը։

Ենթադրաբար, դա աղաչանքն է առ Աստված։

Ին՞չ է աղաչանքը։

Ենթադրաբար՝ աչքերից թափվող աղի արտասուքն աղ-աչ-անք

Ո՞վ է Աստված։

Արդեն վստահաբար՝ ԱՍՏ-ՈՒ-ԱԾԸ, այսինքն՝ ԱՍՏՂԻՑ ԾՆՎԱԾԸ։

Ո՞վ է, ինչ է ԱՍՏՂԸ։

Վստահաբար՝ ԱՐԵՎԸ, որն ԱՐԱՐՈՒՄ Է և հետևաբար՝ ԱՐԱՐԻՉՆ Է

Հայր մեր, որ երկնքում ես․․․ իրականում, ո՞վ է երկնքում։ ՈՒ՞մ ենք դիմում աղոթելիս․ Արարչի որդու՞ն թե Արարչին։ Եթե դիմում ենք Հիսուսին, ապա իմչպե՞ս կարող է նա մեր հայրը լինել, եթե նրա ծնունդից շատ առաջ մենք արդեն կայինք։ Թոռը պապից մեծ չի լինում։ Միգուցե նկատի ունենք նրա հոգևոր հայր լինելու առաքելությու՞նը։ Եթե այո, ապա մեր ծագման գաղտնիքը մնում է հեռվում՝ տիեզերքում։

Մենք ուղղում ենք մեր հայացքը դեպի երկինք ու աղոթում ենք։ Վստա՞հ ենք, որ մեզ լսում են, հասկանում են, կարեկցում են։

Համոզվա՞ծ ենք, որ մեր թույլ էներգիան հասնում է Արարչին։

Լսենք, թե ին՛չ են պատմում նավաստիները․

նրանք, ովքեր չգիտեն աղոթել, պետք է նավարկեն օվկիանոսում։ Շուրջ բոլորդ ջուրն է, և միայն վերևում՝ ՆԱ՝ Արարիչը։ Սկսվում է փոթորիկը, իրավիճակը դառնում է անկառավարելի։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ, ոչ ոք քեզ չի կարող օգնել։ Միակ ուժը այդ պահին, որին կարող ես դիմել, ՆԱ է՝ Արարիչը։

Բոլոր նավաստիներն աղոթում են։

Գաղափարական ուժից վեր կա ՀՈԳԵՎՈՐ ուժը, առանց որի մարդը ոչինչ անել չի կարող։ Սա կհաստատեն՝ օդաչուները, տիեզերագնացները, անհավասար, օրհասական կռիվ մղող զինվորները։

Իսկ ինչո՞վ են տարերքի քմահաճույքին հանձնված նավաստուց տարբերվում անզորության, հուսահատության մեջ գտնվող միլիարդավոր մարդիկ, երբ անպաշտպան են, անօգնական, երբ աղքատ են ու մերժված։

Նրանք ակամայից հայացքները հառում են դեպի երկինք

ու․․․ աղոթում են։

Աղոթքն Արարչի հետ հաղորդություն է, հավատքի ու ներշնչանքի միջոցով առաջացած հոգեվիճակ։

Եվ ուրեմն, աղոթե՞նք։

Այո՛, բարեկամս, ամեն առավոտ լուսո՝ Արեգակի համար։

Այո՛, բարեկամս, ամեն Արարչի օր՝ քո հանապազօրյա հացի համար։

Այո՛, բարեկամս, քնելուց առաջ՝ քո ընտանիքի, հայրենիքի ու աշխարհի խաղաղության համար։

Այսքանը,

25. 05. 2020 թ.

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հ․Գ․

Ես Homo Sovetikus եմ և փիլիսոփայական հայացքներով մնում եմ մատերիալիստ, իսկ քաղաքական հայացքներով՝ սոցիալիստ։

Այս առումով ոչինչ չի փոխվել։

Խնդիրն այն է, որ եթե կա Աստծո գաղափարը, ուրեմն Նա կա, ընկալումներն ու մեկնություններն են շատ տարբեր։

Ես արձանագրում եմ փաստը։

Ինչ վերաբերում է աղոթքին, ապա համոզված ասում եմ՝ աղոթի՛ր, աղոթիր շա՛տ, մեդիտացիայի լավագույն ձևն է։

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ