Օրհնեալ Տէր, որ բնակեալդ ես ի բարձունս, եւ օրհնեալ են փառք մեծութեան Քո. որ հաստատեցեր զլուսաւորս ի բարձունս, ի յերկնից լոյս ծագեցեր ընդ ամենայն տիեզերս. արարեր զարեգակն լուսատու տուընջեան, զլուսինն եւ զաստեղս՝ լուսատու գիշերոյ...
Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, որ Քո երևելի լույսով ուրախացրեցիր բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր նրանց, ովքեր հավատում են Քեզ...
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...