Եկեղեցին թիրախավորված է որպես ազգապահպան կառույց. ոչ մի հոգևորականի անձ` մինչև իսկ Կաթողիկոսի անձը, ոչ մի ներքին խնդիր և կոնֆլիկտ կապ չունի այս ամենի հետ. պարզապես Էրդողանի դաշնակից Փաշինյանը օգնում է նրան թուլացնել հայ հավատքի հիմքերը` թուլացնելով ազգապահպանության հազարամյա գրավականը` ՀԱԵ ինստիտուտը:
Հ.Գ. Հավատքը թիվ մեկ քաղաքական գործոններից է, ժամանակն է խոսել սրա մասին: Իզուր չէր, որ Էրդողանը իր լայնածավալ ռազմանվաճողական պլանների մեկնարկին Այա Սոֆիան վերածեց մզկիթի. բնականաբար, ՀՀ-ի ներսի նրա 5-րդ շարասյունը պիտի ջանա խարխլել Էջմիածնի հիմքերը:
ՀՀ իշխանությունը, Էրդողանի հետ միասին, Թուրան է կառուցում, որի կոկորդին հայը, Հայաստանն ու հայկականը մեծ ոսկոր են:
Էլիզա Առաքելյան