Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Նրանք մարմնավորում են մեր մեջ բուն դրած չարիքը

Նրանք մարմնավորում են մեր մեջ բուն դրած չարիքը
27.04.2025 | 15:08

Ինձ մեքենայով խփեցին-գցեցին ասֆալտին ու քշեցին-գնացին։ Հետո ես մեռա։ Իմ հետ երեք ապագա սպանվեց՝ իմ անձնական ապագան, իմ սրտի տակ բաբախող ապագան ու իմ գործի ապագան․․․

Դե, ի՜նչ արած, ոչ առաջին անգամն ա, ոչ՝ վերջին։ Ես ամեն օր եմ մեռնում։ Մի օր իմ մահն էսքան ցնցող ու ողբերգական ա լինում, մի ուրիշ օր՝ ոչ ոք չի նկատում։ Ես ամեն առավոտ արթնանում եմ, իսկ ցերեկը՝ մեռնում, երբեք չեմ հասցնում լսել ամեն գիշեր քաղաքում դղրդացող հրավառությունները։ Պարզապես՝ էս անգամ իմ մահը ծնեց մի հզոր քաղաքական պատրվակ, որը դեռ երկար ա դիվիդենտներ բերելու ճարպիկ գործիչներին։

Բայց, անկեղծ ասած, վարչապետի ավտոշարասյունը կապ չունի, նախագահի կերած բաժակով պաղպաղակն էլ կապ չունի, օլիգարխի կազմակերպած թագավորական հարսանիքն էլ. նրանք, պարզապես, մարմնավորում են մեր մեջ բուն դրած չարիքը։ Նրանք չլինեն, ուրիշները կլինեն, բայց անպայման կլինեն, ու ես, էլի, ամեն օր կմեռնեմ։

Եթե մի օր ինձ մեքենայի տակ էլ չեն գցում, ես էլի՛ մեռնում եմ։ Ես մեռնում եմ մարդկանց չարացած հայացքներից, մեռնում եմ ազգի եսակենտրոն փրկիչների աղաղակներից, մեռնում եմ իրանց զոհ ու կեղեքվող համարողների ատելությունից, որոնք ատում են հանցագործներին միմիայն նրա համար, որ իրանք չեն համարձակվում հանցագործություն կատարել։

Ու՞մ մեղադրես, դա մեր ընտրությունն ա՝ մեր սեփական ընտրությունը։ Մենք ենք ընտրել մահը, մենք ենք ընտրել էն աշխարհը, որում․․․ չէ՛, չենք ապրում․․․ որում մեռնում ենք․․․

Ու երբ նայում եմ բակում խաղացող երեխաներին, նրանց ծնողներին, ես արդեն գիտեմ, որ երեսուն տարի հետո էլ եմ ես ամեն օր մեռնելու, վաթսուն տարի հետո էլ, որովհետև իմ մահվան մեջ միշտ կմեղադրեն պատահաբար իմ դիմաց հայտնվողին, ակամա գող ու ավազակ դարձածին, բայց երբեք չեն մեղադրի նրան գող ու ավազակ դարձնողին, կմեղադրեն իրան կուռք համարող կիսախելագարին, բայց երբեք չեն մեղադրի նրան կուռք դարձնողներին։

Ի՜նչ արած, դա մեր ճակատին ա գրված․․․ Ասենք՝ չէ՛, ու՞մ ա պետք մեր ճակատը, որ վրան բան գրի․ մե՛նք ենք դա գրել մեր ճակատին, մենք ինքներս՝ մեսրոպյան տառերով․․․

27.04.2022թ.

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 15202

Մեկնաբանություններ

驴陆 茂驴陆茂驴陆茂驴陆/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ