Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
FARS գործակալությունը հայտնում է, որ առաջիկա օրերին Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին կնշանակվի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար։
Միևնույն ժամանակ, Իրանը վերականգնում է Պաշտպանության բարձրագույն խորհուրդը...