ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Առանց պատիվ ու ինքնություն ապրելը մեռնելուց վատթար է

Առանց պատիվ ու ինքնություն ապրելը մեռնելուց վատթար է
18.09.2024 | 11:50

Ինչ որ բան մեզանում պակաս է,

մարվել է մեռոնը հավատքի,

ու, մինչդեռ սրբորեն պահել ենք

մերանը մեր ոգու ու կամքի,

մեր կաթը, կարծես թե, շաղել են

խառնածին ու օտար՝ տմարդի,

դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,

տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։

Հաղթանակ ունեցանք՝ պատվարժան,

և տեսանք կորուստ ու պարտություն,

ի վերջո, ապրելու համար են

և՛ փառքը, և՛ ցավ ու դառնություն,

բայց, առանց պատիվ ու ինքնություն,

ապրելը մեռնելուց վատթար է,

խնդրում եմ, աղաչում, պահանջում՝

վե՛ր կացեք, առջևում խավար է։

Դավիթ Վանյան

17.09.2023թ․

Դիտվել է՝ 7411

Մեկնաբանություններ