ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               

Ասում են...

Ասում են...
20.11.2020 | 00:37

... թե իշ­խա­նու­թյան ներ­սում ան­գամ այս խա­ռը օ­րե­րին կան մար­դիկ, որ փոր­ձում են սե­փա­կան նկր­տում­ներն ա­ռաջ մղել։ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար դառ­նա­լու ե­րա­զանքն ի­րա­գոր­ծե­լու շե­մին է և այս հար­ցում ա­ջա­կից­նե­րի պա­կաս չու­նի։ Այս օ­րե­րին նրա հետ բա­նա­կը վար­կա­բե­կե­լու ակ­տիվ գոր­ծին է լծ­վել նաև Ար­ման Բա­բա­ջա­նյա­նը, որն էլ իր սե­փա­կան հա­վակ­նու­թյուն­ներն ու­նի։


Ա­սում են, թե զին­ված ու­ժե­րի վրա ողջ կեղ­տը թա­փե­լը, ի­րա­վի­ճա­կի միակ մե­ղա­վոր կար­գելն ան­ձամբ կա­ռա­վա­րու­թյան հո­վա­նա­վո­րու­թյամբ ու հրա­հան­գով է ի­րա­կա­նաց­վում։ Սա­կայն Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը ճիշտ կա­ներ ընդ­հան­րա­պես լռեր, իսկ ե­թե այդ­քան մեծ է խո­սե­լու ցան­կու­թյու­նը, թող նախ­կին դա­տա­խազ Սոկ­րատ Հով­սե­փյա­նի՝ «Ի­րա­տես»-ում հրա­պա­րակ­ված փաս­տե­րին պա­տաս­խա­նի, ու վեր­ջա­պես ա­սի, թե Գյում­րիում ին­չու՞ են ի­րեն կն­քել «հրեշ Ան­դո» մա­կա­նու­նով։ Պա­րոն Ան­դոն թող չկաս­կա­ծի՝ հե­ռու չէ ժա­մա­նա­կը, երբ ոչ թե Պն կգ­նա, այլ ու­ղիղ ոս­տի­կա­նու­թյուն կամ ԱԱԾ..., բայց ար­դեն բա­ցատ­րու­թյուն­ներ տա­լու։

Դիտվել է՝ 370619

Մեկնաբանություններ