ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ամոթ և տագնապ

Ամոթ և տագնապ
10.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 11
«Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնությունն
ամեն ժամ բերանումս լինի: Խնդրեցի Տիրոջն, ու
Նա լսեց ինձ և իմ բոլոր նեղություններից փրկեց
ինձ:Մոտեցեք Տիրոջը ու առեք լույս, և թող ձեր
երեսը չծածկվի ամոթով»։ (Սղմ. ԼԴ. 1.4.5):
Ի’մ որդիներ, տեսեք, որ անգամ տագնապի պահին ձեր առաջին քայլը Աստծուն օրհնելը լինի: Նախքան ձեր աղաղակը, ձեր նեղության մեջ բարեբանեք ու օրհնեք Տիրոջը, անգամ այն ժամանակ, երբ տագնապները պաշարեն ու սաստիկ նեղեն ձեզ:
Այս է Իմ Աստվածային հրամանը, այսպես մոտեցեք Ինձ: Նկատի ունեցեք այս բանը: Նույնիսկ մեծագույն տագնապի մեջ փնտրեք ու գտեք շնորհակալ լինելու պատճառներ:
Այս ձևով դուք հաղորդության կապ կհաստատեք ձեր և Իմ միջև: Եվ այդ գծի վրայով ձեր տագնապի աղաղակը Ինձ կբարձրանա:
Այսպես կհասկանաք, որ Իմ օգնությունն ուղարկելով` ազատում եմ ձեզ վտանգներից: Խաղաղությունը վերգտնելով` ձեր սրտերը կլցվեն ուրախությամբ: Ծանրություններից ձերբազատված` թեթև սրտով շունչ կքաշեք, և այդ կլինի արդյունքը` օգնության համար Ինձ դիմելու:
Կփարատվեն նաև ամոթն ու տագնապը: Այս կլինի առաջին քայլից հետո: Երբ ձեր սիրտը ուղղեք Իմ առաջ, այնուհետև կարդարանաք նաև մարդկանց առջև:
Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ