ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Հայրենական երդման պես

Հայրենական երդման պես
12.01.2026 | 11:57

Հայ Առաքելական Եկեղեցուն ու Հայրապետին իրենց որդիական հավատարմության մասին հրապարակավ խոստովանում են հարյուրավոր հոգևորականներ, և նրանց այդ խոսքն իր խորքային իմաստով հավասարազոր է Հայրենիքին տված երդմանը:

Նրանք ուխտել են նվիրված մնալ Հայոց Եկեղեցուն, որ այսօր հանձն է առել ազգային ու հայրենական արժեքների պաշտպանությունը: Անկասկած, հոգևոր ազնիվ զինվորության մեջ ներգրավվածները գերակշիռ մեծամասնություն են Եկեղեցու սպասավորների մեջ: Հուդաները փոքրաթիվ են, և սրանք շուտով սսկվելու են Եկեղեցու, միաժամանակ և՝ Հայրենիքի իրավ ծառաների համաձույլ շուքի տակ:

Հրապարակային այդ խոստովանություններն ու տիրադավ հայտարարությունները, եթե քաղաքական տերմինաբանությամբ արտահայտվեմ, յուրահատուկ լյուստրացիայի պես են, նվիրյալների կողքին բացահայտվում են ներքին հուդա-գործակալները: Այսպիսով՝ ՀԱԵ-ն անցնում է ինքնամաքրման ճամփով, ինչը նրան կդարձնի առավել զորեղ ու կենսունակ:

Թող չափազանցություն չթվա, եթե ասեմ, որ Հայոց Եկեղեցին իր ներկա կեցվածքով ու գործունեությամբ շատ ավելին է անում Հայաստանի պաշտպանության ու ինքնապահպանության համար, քան դա անում են այդ գործին կոչված բանակն ու կառավարությունը մեկտեղ: ՈՒստի մեր Եկեղեցին ընթացիկ ստոր արշավներից պաշտպանելը ազգային ու պետական խնդիր է այսօր:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2305

Մեկնաբանություններ