Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, ի պատասխան Դոնալդ Թրամփի սպառնալիքի, թե Սպիտակ տունը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ ուժի կիրառման հնարավորությունը, ասել է. «Մեր Զինված ուժերը ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին և ոչ մի վայրկյան չեն կորցնում պաշտպանունակության ամրացման, ազգային ինքնիշխանության ու երկրի արժանապատվության պաշտպանության համար»:               
 

Դոնալդ Թրամփն ու... Օստապ Բենդերը

Դոնալդ Թրամփն ու... Օստապ Բենդերը
21.01.2026 | 11:42

Գրենլանդիան Դանիայի անբաժանելի մասն է:

Իսկ գիտե՞ք, որ բացի Դոնալդ Թրամփից, Դանիայի նկատմամբ տարածքային պահանջ ուներ նաև... Օստապ Բենդերը:

Եկեք հիշենք Իլֆ և Պետրովի «Ոսկե հորթը» հանճարեղ ստեղծագործությունը:

Ուրեմն, երբ Բենդերը միլիոնատեր դարձավ, նրա մոտ մի գաղափար ծագեց:

«Ես կհայտարարեմ սրբազան պատերազմ՝ ջիհադ։ Օրինակ՝ Դանիային։ Ինչո՞ւ դանիացիները տանջեցին իրենց արքայազն Համլետին: Ներկայիս քաղաքական իրավիճակում, նույնիսկ Ազգերի լիգան կբավարարվի պատերազմի նման պատրվակով: Աստված վկա, անգլիացիներից մեկ միլիոնի չափ հրացաններ կգնեմ, նրանք սիրում են հրազեն վաճառել ցեղերին, և մարշ դեպի Դանիա։ Գերմանիան կթողնի անցնել՝ ռեպարացիաների հաշվին։ Պատկերացնո՞ւմ եք ցեղերի ներխուժումը Կոպենհագեն։ Առաջին շարքերում ես՝ սպիտակ ուղտի վրա»,- երազում էր Օստապ Բենդերը:

Փաստորեն, Օստապ Բենդերի երազանքները կատարվում են մեկ դար անց... Դոնալդ Թրամփի ձեռամբ:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 1874

Մեկնաբանություններ