«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Ասում են...

Ասում են...
24.06.2014 | 01:14

...թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ընդդիմադիր վերջին թունդ ելույթները պայմանավորված են նրանով, որ վերջինս խիստ նեղացել է իշխանություններից՝ իր հանդեպ «անարդարացի» լինելու համար։ Պարզվում է՝ տևական ժամանակ Ռուբեն Հակոբյանը իր «ծառայությունն» է առաջարկել իշխանության որոշակի օղակներին, սակայն վերջիններս «գնորդ» չեն գտել, որ «աճուրդին» մասնակցի։ Եվ Ռուբեն Հակոբյանին մնացել է միայն «Ժառանգությունում» թունդ ընդդիմադիրի «փեշակը»։

Դիտվել է՝ 2409

Մեկնաբանություններ