Եթե դրախտից գալիս, դրախտ էլ գնում ենք, ուրեմն՝ հանգիստ անցնենք, է՛լի, էս կարճ ճանապարհը, ի՜նչ ենք ուզում իրարից։
Իսկ եթե մեկը դրախտ ա գնում, մյուսը՝ դժոխք, ուրեմն՝ առավել ևս, հանգիստ անցնենք, է՛լի, էս կարճ ճանապարհը, ի՜նչ ենք ուզում իրարից։
Իսկ եթե ոչ մի տեղ էլ չենք գնում, այլ հայտնվում ենք աթեիստական դատարկության մեջ, ուրեմն՝ առավել ևս, հանգիստ անցնենք, է՛լի, էս կարճ ճանապարհը, ի՜նչ ենք ուզում իրարից։
Ի՜նչ ենք ուզում իրարից։
Հենրիկ Պիպոյան