«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Հետևողականորեն ատելություն են գեներացրել

Հետևողականորեն ատելություն են գեներացրել
03.04.2025 | 08:39

Ներկայիս Թուրքիայի տարածքում բնակվող քրդերն իրար մահու չափ ատում են։ Կարսի քրդերն ատում են Հաքարիի քրդերին, Ստամբուլի քրդերն ատում են Դիարբեքիրի քրդերին, և այսպես շարունակ: Ծանո՞թ բան է: Թուրքն այնպես սահուն է այդ ամենն արել, որ քրդերն իրենք էլ դա չեն պատկերացնում, ու հենց սա է պատճառը, որ այդքան տասնյակ միլիոններով են, բայց պետականություն չունեն։ Արի ու տես, որ ոչ մի բնակավայրի թուրք մյուսին չի ատում։

Եթե մտածում եք, թե թուրքերը կապ չունեն միմյանց նկատմամբ մեր այս ատելության հետ, ապա չարաչար սխալվում եք։ Հետևողականորեն արցախցիներին դարձրել են ղարաբաղյան կլան, ջուր չտվող, ճանապարհը սխալ ցույց տվող և ատելություն գեներացրել արցախցիների նկատմամբ: Ի՞նչ եղավ,խելքի եկեք կամ ուշքի եկեք, այլապես ոտնատակ ենք ընկնելու հենց մեր խելքից:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3026

Մեկնաբանություններ

շտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am