Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետագա քայլերին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է ՌԴարտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Թուրքիայի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կողմնապահ հայտարարություններ է անում:
Հարգելի հայրենակիցներ, քանի, որ ուղարկվող օգնությունների և օգնություն ուղարկել ցանկացողների քանակը շատ մեծ է, կփորձեմ խորհրդի կարգով հուշել՝ հատկապես ինչն է օգտակար և նպատակահարմար առաջնագիծ ուղարկելու համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով ապրիլի 7-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում շարունակում է հանդիպումներ ունենալ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Բեռլինում կայացել է ՀՀ Նախագահի հանդիպումը ԳԴՀ Նախագահ Յոախիմ Գաուկի հետ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գերմանիային շնորհակալություն է հայտնել Մալիում և Սիրիայում ռազմական աջակցության համար և հայտարարել է, որ Փարիզը և Բեռլինը պետք է պատրաստ լինեն ռազմական առաքելությունների Եվրոպայի սահմաններից դուրս:
Հինգշաբթի առավոտ է, և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ.
-Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)...