Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

ՀԱԷԿ-ի պլանային վերանորոգումը ՀՀ-ում մատակարարվող էլեկտրաէներգիայի վրա չի անդրադառնա

ՀԱԷԿ-ի պլանային վերանորոգումը ՀՀ-ում մատակարարվող էլեկտրաէներգիայի վրա չի անդրադառնա
02.10.2012 | 13:10

Մեծամորի ատոմակայանի հերթական պլանային վերանորոգումը (սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 12 -ը) ՀՀ բնակչությանը և ձեռնարկություններին մատակարարվող էլեկտրաէներգիայի վրա չի անդրադառնա, և նշված հարցի հետ կապված որևէ խնդիր չի առաջանա:

Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի, Հայաստանի տարածքում գործող ՀԷԿ-երի և ՋԷԿ-երի արտադրած հզորությունները բավարար են լրացնելու էլցանցից ՀԱԷԿ-ի ժամանակավոր անջատումը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 42460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ