Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Շուշիի շրջանում ականազերծման ժամանակ ռուս սպա է զոհվել

Շուշիի շրջանում ականազերծման ժամանակ ռուս սպա է զոհվել
19.12.2020 | 14:39

Լեռնային Ղարաբաղում՝ Շուշիի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ ռուսաստանցի սպա է զոհվել՝ հաղորդում է ՌԴ ՊՆ-ն: Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան։Ականը պայթել է ճանապարհի ականազերծման ժամանակ, Ականազերծման միջազգային կենտրոնի սպան ծանր վնասվածքներ է ստացել և մահացել հոսպիտալի ճանապարհին։ ՌԴ ՊՆ-ն խոստանում է հնարավոր և անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել զոհվածի ընտանիքին։

Դիտվել է՝ 5403

Մեկնաբանություններ