Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Իրանի վերջին շահի որդին օգտագործվեց և «շպրտվեց»

Իրանի վերջին շահի որդին օգտագործվեց և «շպրտվեց»
25.06.2025 | 15:02

Այս փուլում էլ Իրանի վերջին շահի որդին օգտագործվեց ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, Իրանի դեմ` որպես տեղեկատվական պատերազմի գործիք, և ինչպես լինում է նման դեպքերում, կրկին «շպրտվեց»։

Իհարկե, սա չի նշանակում, որ ԱՄՆ-ը և Իսրայելը հրաժարվել են կամ կհրաժարվեն Իրանում քաղաքական ռեժիմի փոփոխության գաղափարից, բայց դա միանշանակ ո՛չ Փահլավիի համար, այլ սեփական քաղաքական ծրագրերի համար, և եթե Իրանում ավելի խարիզմատիկ և ընդունելի կերպար լինի, Փահլավիի թեկնածությունն անգամ չեն էլ քննարկի։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3690

Մեկնաբանություններ