«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Քո հերթն է, քո հերթափոխը, քո ընտրությունը, քո զարկը

Քո հերթն է, քո հերթափոխը, քո ընտրությունը, քո զարկը
01.06.2026 | 20:22

ՍԻՐԵԼԻ ՀԱՅ ՄԱՐԴ․ Քեզ խաբել են, համոզել, որ դու հաղթանակներ ես տանում ռազմի դաշտում։ Հեռատեսիլով քառասունչորս օր քեզ հորդորել են հանգիստ լինել և հավատալ լկտի պետական ստախոսին, ապա, դավադրաբար քո սուրբ հողը հանձնել են թուրքին, իսկ արդյունքում, այդ հողի վրա ապրող բնիկ, հազարամյակներով տեղացի-տեղական քո եղբայրներին ու քույրերին, լուսավորյալ աշխարհի աչքերի առջև հայրենազրկել են, մինչ այդ պարալիզացնելով քո պետական համակարգն ու քո պետական մտածողությունը։

Նրանք, այդ ստահակները, մեր սուրբ Երկիրը դարձրել են թուրքական ազդեցության մաս ու գրավել նրա ողջ համակարգը՝ գյուղական խորհուրդներից մինչև նախագահի ու վարչապետի աթոռներ։

Նրանք հայտարարեցին, որ Արցախը Հայաստան է, ու վերջ, արդյունքում տվեցին այն, հայտարարելով, որ Արցախը երբեք հայկական չի եղել։

Հիմա Սյունիքում նրանք հայտարարեցին, որ Սյունիքն է Հայաստան ու վերջ։ Դու քեզ հարց տալի՞ս ես՝ գուցե հերթը Սյունիքի՞նն է։

Մեր գոյության ողջ ընթացքում Արարատակենտրոն մեր ժողովրդին նրանք արգելում են Արարատին ազատ աչքով նայել։

Նրանք հազարավոր երիտասարդներ են զոհ տալիս լոկ այն բանի համար, որպեսզի չմեղադրվեն, իբրև թե, դավաճանության մեջ։

Նրանք պար են բռնել մեր նահատակների ոսկորների վրա ու զուռնա-դհոլի ձայների տակ խլացնում են որդեկորույս մայրերի ճիչը։

Նրանք հարվածեցին մեր ինքնության հազարամյա սյունին՝ Եկեղեցուն, և ծրագրում են գլխատել այն ընտրություններից հետո։

Նրանք տարանջատեցին Սփյուռքը Հայաստանից, ինչը անգամ կոմունիստները չէին արել։

Նրանք համաշխարհային հայություն դարձած մեր միասնականությունը դարձրին քսանինը հազար քառակուսի մետր ինքնություն։

Նրանք ինքնազոհողության պատրաստ ասպետական Հային հետզհետե դարձնում են վախկոտ ու քաղքենի։

Նրանք թշնամի են, ստոր են ու անհայրենիք։

Վեր կաց, գնա ընտրության ու փակիր այս շնագայլերի էջը։ Բարձրացիր այսօրվա իրողությունից, Հայկի նման բացառիր բելին։ Քո հերթն է, քո հերթափոխը, քո ընտրությունը, քո զարկը։

Ես քեզ կոչ եմ անում՝ արթնանալ այս թմբիրից ու գնալ ընտրության՝ ինչպես Ավարայր ու Սարդարապատ։ Սա, խաղաղ ճանապարհով, մեր պետականությունը թուրքից փրկելու վերջին առիթն է։

Դեպի Արարատ

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 157

Մեկնաբանություններ