Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

Ի՞նչ տարաք ձեզ հետ

Ի՞նչ տարաք ձեզ հետ
09.01.2024 | 19:53

Դու՛ք, որ գնացիք երկրպագության,

ի՞նչ տարաք ձեզ հետ` որպես ընծաներ:

Դու՛ք` Արևելքից,

ի՞նչ համեմունքներ ունեիք արդյոք,

դու՛ք Արևելքից ինչե՞ր վերցրիք:

Գինի կա՞ր արդյոք ձեր այծետիկում,

մեղրին սերեկ կա՞ր,

ծիրանի չիրը հո որդնած չէ՞ր,

քթոցը լի՞քն էր հոնով ու թզով,

իսկ չորաթանը գոմշի կաթի՞ց էր,

իսկ հացի ճերմակ դաստառակները

ասեղնագործվա՜ծ, օսլայա՞ծ էին:

Դու՛ք, որ գնացիք երկրպագության,

ի՞նչ տեսաք, ասե՛ք՝

քնա՞ծ էր արդյոք Նա մսուրքի մեջ,

թե՞ աչքը աստղին`

արդեն դառնացած արտասվում էր Նա

Իր հոր սահմանած նախնական մեղքից։

Գագիկ Սարոյան

Դիտվել է՝ 6812

Մեկնաբանություններ