«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Արդյոք կհաջողվի՞ կանխել Երրորդ համաշխարհայինը, որը, ըստ ոմանց, արդեն սկսված է. 2

Արդյոք կհաջողվի՞ կանխել Երրորդ համաշխարհայինը, որը, ըստ ոմանց, արդեն սկսված է. 2
03.03.2025 | 05:23

Սկիզբը՝ այստեղ

Միանգամից պատասխանենք վերնագրով առաջադրված հարցադրմանը. Վաշինգտոնում երեկ մեկնարկած ու կարճ ժամանակ անց տապալված բանակցություններով դա չհաջողվեց: Պատերազմը դեռ անորոշ ժամանակով կշարունակվի, այն ավարտելու առումով ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների լավատեսական սպասումները չարդարացան:

Իրադարձությունների զարգացման ներկայիս ընթացքը կարող է ունենալ երկու հանգուցալուծում՝ կամ Ռուսական բանակը շարունակելով իր հաղթական երթը, կհասնի Կիև, վերջ կտա Զելենսկու հակառուսական, ռուսատյաց վարչակարգին, Ուկրաինայի խորհրդարանը, կառավարությունը ստիպված կլինեն համապատասխան փաստաթղթի ստորագրմամբ Ուկրաինայի լիակատար յին ու Ռուսաստանի բոլոր պահանջները կատարելուն, կամ էլ ամեն ինչ կավարտվի միջուկային սպառազինության գործադրմամբ Երրորդ համաշխարհային պատերազմով:

Արդեն իսկ ակնհայտ է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ներկայիս հակամարտությունն ավարտելու, խաղաղության պայմանագիր կնքելու և պատերազմին վերջակետ դնելու ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը տապալվեց, ընդ որում, տապալվեց հենց Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահի կողմից:

Կան որոշ հիմքեր կարծելու, որ պաշտոնական Վաշինգտոնի և Կիևի միջև բանակցությունները տապալվել են հայտնի ցեղի ներկայացուցիչ Զելենսկու ոչ թե զգացմունքային և անհավասարակշիռ վերաբերմունքի, և ոչ էլ նույնիսկ տեղում մտածված, որոշված, հանրապատրաստից սադրանքի, այլ նախապես ծրագրված սադրանքի արդյունքում, որի հեղինակը միայն Զելենսկին չէ, համահեղինակն է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կամ նույնիսկ հավաքական Արևմուտքը՝ այս դեպքում, իհարկե, առանց ԱՄՆ- ի:

Պաշտոնական Լոնդոնի, Փարիզի, Բեռլինի, Կիևի, Հռոմի, շնագայլերի դերում գտնվող եվրոպական փոքր պետությունների՝ Լեհաստանի, Ռումինիայի, Մերձբալթյան եռյակի, ինչպես նաև Եվրամիության առաջնային նպատակը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելն է՝ նպատակ, որը բնավ չեն թաքցրել, քանիցս հրապարակավ արտահայտել են այն:

Եվ, ահա, հիմա հիմնավորումը նրա, որ Զելենսկին Վաշինգտոն էր գնացել ու Թրամփի հետ բանակցությունները սկսել ոչ թե պատերազմն ավարտելու, այլ շարունակելու դիտավորությամբ, քանի որ պաշտոնական Կիևի ցանկությունը հակամարտության շարունակումն է, ինչի մասին Լոնդոնի հունա- կաթոլիկ տաճարում Զելենսկու վաշինգտոնյան այցից քիչ առաջ ունեցած ելույթի ժամանակ հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի գործող դեսպան Վալերի Զալուժնին:

Փետրվարի 28-ի առավոտյան ժամը 09:27-ին տեղեկացնելով այս մասին, Газета.Ру- ն գրել է .

«Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կոչ է արել Արևմուտքին աջակցել Ուկրաինային, քանի որ Կիևը չի հանձնվում և շարունակելու է դիմադրել»։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, հիշյալ տաճարում ելույթի ժամանակ Զալուժնին խոստացել է հակամարտության շարունակություն, նաև կոչ է արել արևմտյան երկրներին շարունակել օգնել Ուկրաինային: Газета.Ру- ն ներկայացրել է ուկրաինական NV պորտալի հրապարակումը, որը մեջբերել է Զալուժնիի խոսքը. «Այս պատերազմը չի ավարտվել։ Ուկրաինան չի հանձնվի։ Ձեր օգնությամբ մենք հաղթանակ կտանենք»։

Ըստ նույն հրապարակման, Զալուժնին հավաստել է, որ «Կիևը Ռուսաստանի հետ հակամարտությունում միայն հաղթանակի է տրամադրված, սակայն առանց Արևմուտքի երկրների օգնության դրան հասնել հնարավոր չի լինի:

Մինչ այդ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում ավարտել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությունը»:

Հիմա ներկայացնենք Թրամփի և Զելենսկու բանակցությունների տապալումից հետո ԱՄՆ- ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կարծիքը: Նա, «Комсомольская правда»– ի փոխանցմամբ , հնարավոր է համարել, որ Զելենսկին խաղաղություն չի ցանկանում:

«Ռուբիոն նշել է, որ Զելենսկին Սպիտակ տուն կատարած այցի ընթացքում թշնամանք ցուցաբերելու պատճառ չի ունեցել», այսինքն՝ Թրամփը կամ որևէ մեկն իրենց գործողություններով, հայտարարություններով պատճառ չեն հանդիսացել կամ առիթ չեն տվել, որ Զելենսկին թշնամանք ցուցաբերեր ԱՄՆ- ի կամ Թրամփի նախաձեռնած բանակցային գործընթացի նկատմամբ:

«ԱՄՆ- ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն CNN- ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է երկրում խաղաղություն չցանկանալ՝ չնայած հակամարտությունն ավարտելու անհրաժեշտության մասին նրա հրապարակային հայտարարություններին»,- գրել է պարբերականը:

Ռուբիոն ենթադրել է, որ նախկին կատակերգուն կարող է անկեղծ չլինել խաղաղության իր կոչերում: Մնում է հավելել, որ ԱՄՆ- ի պետքարտուղարի վերոնշյալ կարծիքը միանգամայն համապատասխանում է իրականությանը: Պատերազմն ավարտելուն ու խաղաղության հակված երկրի փաստացի ղեկավարը չէր վարվի այնպես, ինչպես երեկ վարվել է Զելենսկին Սպիտակ տանը:

Ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացել է Թրամփի և Զելենսկու հանդիպումը, որն ավարտվել է առճակատմամբ։ Ըստ «Fox News» հեռուստաալիքի, տարաձայնությունից հետո Թրամփը դժգոհություն է հայտնել և «դուրս շպրտել» Զելենսկուն կաբինետից:

Մեկնաբանելով հանդիպման Թրամփի և Զելենսկու հանդիպման արդյունքները և նրանց նպատակները սկանդալային բանակցություններում, ամերիկացի գործարար և ԱՄՆ- ի պետական արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը X սոցիալական ցանցում, Газета.Ру- ի փոխանցմամբ , հայտարարել է.

«Թրամփը պնդում էր, որ հրադադար լինի, որը կդադարեցնի մսաղացը։ Իսկ Զելենսկին ցանկանում էր գումար ստանալ այն շարունակելու համար»:

Ըստ նույն հրապարակման, «Փետրվարի 25- ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Զելենսկին հետաձգում է խաղաղ բանակցությունների մեկնարկը, քանի որ չի ցանկանում կորցնել իր պաշտոնը։ Նա պարզաբանել է, որ համապատասխան երկխոսությունը կարող է հանգեցնել Ուկրաինայում ռազմական դրության չեղարկմանը, որի դեպքում տեղական իշխանությունները ստիպված կլինեն ընտրություններ կազմակերպել»:

Վերևում արդեն երեք պատճառ նշվեց, թե Զելենսկին ինչու չի ուզում, որ պատերազմն ավարտվի: Այլ պատճառներ էլ կան…

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 18140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ