«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը-3

Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը-3
11.04.2025 | 14:14

Շանտա՞ժ, թե գլոբալիստներն այս կերպ ազդարարում են նոր գրոհից առաջ

Սկիզբը՝ այստեղ

Իր ահաբեկող ու սենսացիոն բնույթի հայտարարությամբ աշխարհի բազմահազար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Ելույթ ունենալով միջկառավարական բանակցային մարմնի 13- րդ նստաշրջանի բացմանը, նա, «Комсомольская правда»ի փոխանցմամբ, վստահություն է հայտնել, որ նոր համավարակն անխուսափելի է: ԱՀԿ գլխավոր տնօրենն ապագա համավարակն անվանել է անխուսափելի փաստ, այլ ոչ թե պարզապես հնարավորություն, այսինքն՝ կլինի կամ չի լինի: Նրա խոսքով՝ մարդկությունը, վաղ թե ուշ, կբախվի նոր սպառնալիքի:

«Դա տեսական ռիսկ չէ, դա համաճարակաբանական որոշակիություն է»,- РБК- ի փոխանցմամբ , նշված է ԱՀԿ ղեկավարի հայտարարության մեջ:

Գեբրեյեսուսն ասել է նաև, որ պաշտոնապես COVID-19- ից մահացել է 7 մլն մարդ, սակայն, ԱՀԿ գնահատականներով, մահացածների իրական թիվը կարող հասնել 20 միլիոնի:

«Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 7 միլիոն մարդ, բայց մենք իրական թիվը գնահատում ենք 20 միլիոն»,- «Комсомольская правда»– ի փոխանցմամբ , հայտարարել է նա:

ԱՀԿ գլխավոր տնօրենն ասել է նաև, որ բացի վերոնշյալից, վիրուսը մեծ հարված է հասցրել առողջապահությանը և տնտեսությանը՝ աշխարհից խլելով ավելի քան 10 տրիլիոն դոլար: Կորոնավիրուսային համավարակի պատճառով 2020թ. հունվարից մինչև 2023 թվականի մայիսը գործել է արտակարգ դրություն։ 2025 թվականի մարտի դրությամբ ԱՀԿ- ն գրանցել է վարակման ավելի քան 777,6 միլիոն դեպք։

Իր այս հայտարարություններով Գեբրեյեսուսը մի քանի նպատակ է հետապնդում: Դրանց մի մասը հոդվածաշարի նախորդ հրապարակումներում արդեն ներկայացրել ենք, ԱՀԿ ղեկավարն այդ նպատակները, բնականաբար, չէր հայտարարելու և չի հայտարարել, բայց ահա նաև մեկը, որի մասին նա հայտարարել է բացեիբաց:

Նոր համավարակի անխուսափելիության վերաբերյալ իր այս հայտարարությամբ Գեբրեյեսուսը և նրա հետևում, ստվերում գտնվող անձինք և ուժերը ձգտում են հասնել նրան, որ, այսպես կոչված, միջազգային հանրությունը (տվյալ դեպքում՝ առնվազն այն պետությունների կառավարությունները, որոնք ենթարկվում, ծառայում են խորքային պետությանը, այսինքն՝ գլոբալիստներին, ջհուդամասոններին) համաձայնության գա ապագա համավարակների կանխարգելման համար արդյունավետ մեխանիզմ ստեղծելու շուրջ: ԱՀԿ ղեկավարը ստելով ներկայացրել է, թե նման պայմանագրի կնքումը չի սպառնա պետությունների ինքնիշխանությանը, այլ ընդհակառակը՝ կնպաստի գլոբալ մակարդակում ազգային անվտանգության և համագործակցության ամրապնդմանը։

«Աշխարհին պետք է հստակ ազդանշան, որ այս անհանգիստ և հակասական ժամանակներում երկրները դեռ կարող են միավորվել համագործակցության և ընդհանուր եզրեր գտնելու համար»,- Life.ru- ի փոխանցմամբ , նշել է նա:

Այսպիսով պարզ է դառնում, որ Գեբրեյեսուսը ձգտում է հասնել ինչ-որ նոր պայմանագրի կնքման, դրա համար ԱՀԿ անդամ պետությունների կառավարությունների համաձայնությունը ստանալուն, որը նրա կողմից ներկայացվել է իբրև համաձայնություն ապագա համավարակների կանխարգելման համար արդյունավետ մեխանիզմ ստեղծելու շուրջ:

Իրականում, սակայն, այս բառերի հետևում թաքնված է համաձայնությունն ԱՀԿ թելադրանքները կատարելուն, մասնավորապես, ԱՀԿ կողմից առաջարկվելիք «արդյունավետ» պատվաստանյութերի պարտադիր գնմանը, դրանցով պատվաստումներն անդամ պետությունների բնակչությանը պարտադրելուն, հրաժարվողներին և պարտադիր պատվաստումների դեմ քարոզչություն իրականացնողներին վարչական և քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատասխանատվության եղած միջոցները խստացնելու համար ԱՀԿ անդամ պետությունների օրենսդրությունում համապատասխան լրացումներ կատարելուն:

Միջկառավարական բանակցային մարմնի 13- րդ նստաշրջանը, որի մասին վերևում արդեն նշեցինք, նպատակաուղղված է եղել հենց վերոնշյալ համաձայնագրի կնքմանը: Գրեթե կասկած չունենք, որ գլոբալիստական ուժերի կամակատար Նիկոլ հայադավի ղեկավարած կառավարությունը, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանն իրենց համաձայնությունը կտան հիշյալ համաձայնագրին, եթե, իհարկե, արդեն չեն տվել…

Շարունակելի

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 14310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ