Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

Ո՞Ւմ մեղքով ենք հայրենիք կորցրել

Ո՞Ւմ մեղքով ենք հայրենիք կորցրել
30.03.2025 | 10:42

Երեկվա հանրահավաքի մասնակից արցախցիների մեծաթվությունից ուրախացա։ Սակայն տխրեցի, երբ ելույթ ունեցողներից մեկը հայտարարեց, որ իրենք չեն պայքարում իշխանության դեմ, պայքարում են իրենց իրավունքների համար։ Ո՞վ էր համակարգում հանրահավաքը,որ նման անհեթեթ խոսքեր ասողին ամբիոն էր տրամադրել։ Ո՞ւմ մեղքով ենք Արցախ կորցրել, ո՞վ էր թաքուն բանակցում Իլհամ Ալիևի հետ, ո՞վ էր բանակցությունները սեփական, զրոյական կետից վարում, դրանք ձախողում, ո՞վ 2020-ի հուլիսին Բերդի սահմանագոտում հարձակում իրականացրեց, ո՞վ պատերազմին չնախապատրաստվեց, տարօրինակ պատերազմ վարեց, վերջում էլ թաքուն կապիտուլյացիա ստորագրեց, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Այդ ամենի հետևանքով ենք կորցրել Արցախը, արցախցիներն էլ փախստական են դարձել։ Հասկանում եմ, որ Արցախի ղեկավարության մեջ եղել են նշված հակահայ ծրագրին մասնակցածներ, ովքեր իրենց սև գործը հիմա շարունակում են Երևանում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 6138

Մեկնաբանություններ