ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
20.10.2020 | 00:12

...թե վեր­ջին օ­րե­րին հա­մա­ցան­ցում զգա­լիո­րեն ա­վե­լա­ցել են ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­կան նյու­թե­րը, ո­րոնց հե­ղի­նակ­նե­րը հան­դես են գա­լիս հայ օգ­տա­տե­րե­րի ա­նուն- ազ­գա­նուն­նե­րով։ Դրան զու­գա­հեռ, Հա­յաս­տա­նում ար­գե­լա­փակ­ված չեն ադր­բե­ջա­նա­կան լրատ­վա­կան կայ­քե­րը, ո­րոնց հրա­պա­րա­կում­ներն ան­գի­տակ­ցա­բար տա­րա­ծում են ո­րոշ հայ օգ­տա­տե­րեր` կուլ տա­լով թշ­նա­մու խայ­ծը։ Չնա­յած տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գու­թ­յան մաս­նա­գետ­նե­րի մշ­տա­կան հոր­դոր­նե­րին, հնա­րա­վոր չի լի­նում խու­սա­փել ադր­բե­ջա­նա­մետ կեղծ քա­րոզ­չա­կան նյու­թե­րի տա­րա­ծու­մից, ին­չը բա­վա­կան դժ­վա­րաց­նում է հայ­կա­կան կող­մի աշ­խա­տան­քը. պար­բե­րա­բար այդ ա­մե­նը հեր­քե­լու վրա, ժա­մա­նակ ծախ­սե­լու փո­խա­րեն մեր մաս­նա­գետ­ներն այս օ­րե­րին քա­րոզ­չա­կան դաշ­տում շատ ա­վե­լի լուրջ աշ­խա­տանք ու­նեն ա­նե­լու։

Դիտվել է՝ 36756

Մեկնաբանություններ