«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Իլհամի կամակատարներն այսօր ցանկանում են վերջ դնել երրորդ Հանրապետությանը, որը բոլոր նորմալ մարդիկ հայրենիք են համարել

Իլհամի կամակատարներն այսօր ցանկանում են վերջ դնել երրորդ Հանրապետությանը, որը բոլոր նորմալ մարդիկ հայրենիք են համարել
23.08.2026 | 15:00


Կարելի է անկախության մասին տարբեր պատկերացումներ ունենալ: Կարելի է բանավիճել, թե ո՞րն է ժամանակակից աշխարհում իրական անկախությունը, և առհասարակ կա՞ն նման երկրներ: Կարելի է մատնանշել այսօրվա իշխանությանը, որը սպասարկում է Իլհամի շահերը: Կարելի է հիշել, թե ինչ դժվարությունների միջով են անցել և՛ երկիրը, և՛ մարդիկ: Շատ բան կարելի է հիշել և քննարկել, բայց, Անկախության հռչակագրի մասին կասկածելի դատողություններ անելիս, պետք է հիշել, որ Իլհամի կամակատարները այսօր ցանկանում են վերջ դնել երրորդ Հանրապետությանը, որը բոլոր նորմալ մարդիկ հայրենիք են համարել:

Կողմնորոշվեք՝ ձեր ուզածն ի՞նչ է:

Այսօր պատմական օր է, շնորհավորում եմ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3240

Մեկնաբանություններ