Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Երբ պետությունը չի տարբերակում սովորական սոցիալական դժվարությունները բռնի տեղահանման հետևանքով առաջացած խորքային խնդիրներից

Երբ պետությունը չի տարբերակում սովորական սոցիալական դժվարությունները բռնի տեղահանման հետևանքով առաջացած խորքային խնդիրներից
15.10.2026 | 11:56

Արցախից բռնի տեղահանված հայը պարզապես բնակության վայրը փոխած մարդ չէ։ Նա իր տունը, իր ստեղծածը, իր հիշողություններն ու կյանքի մի ամբողջ աշխարհ թողած մարդ է։ Նա ստիպված է եղել նոր կյանք սկսել՝ կորցնելով այն ամենը, ինչի համար տարիներ շարունակ աշխատել է։

Այս իշխանություններին պետք է ուղղել պարզ, բայց կենսական նշանակություն ունեցող հարցեր․ որտե՞ղ է այն երկարաժամկետ քաղաքականությունը, որը մարդկանց կապահովի կայուն բնակարանով, աշխատանքով և արժանապատիվ կյանքով։ Ո՞վ է պատասխանատվություն կրելու այն ընտանիքների առջև, որոնք շարունակում են ապրել անորոշության մեջ։ Որտե՞ղ են հստակ նպատակները, չափելի արդյունքներն ու հանրության առաջ հաշվետվողականությունը։

Եթե պետությունը չի տարբերակում սովորական սոցիալական դժվարությունները բռնի տեղահանման հետևանքով առաջացած խորքային խնդիրներից, ապա նրա քաղաքականությունը վտանգում է վերածվել ձևականության՝ իրական լուծումներ առաջարկելու փոխարեն։

Այս իշխանությունները պարտավոր են Արցախահայությանը դիտարկել որպես սոցիալական քաղաքականության առանձնահատուկ թիրախային խումբ։ Սա պիտակավորում չէ, այլ պատասխանատվություն։ Սա նշանակում է ընդունել, որ այս մարդկանց կարիքները պահանջում են հատուկ մոտեցում, երկարաժամկետ երաշխիքներ և հստակ պետական պարտավորություններ։

Արցախահայը չպետք է ամեն օր ստիպված լինի ապացուցել, որ իր կորուստներն իրական են, իր խնդիրները՝ հրատապ, իսկ արժանապատիվ կյանքի իր պահանջը՝ օրինաչափ։ Նա ողորմություն չի խնդրում։ Նա պահանջում է ապրելու, աշխատելու, սեփական տանիք ունենալու և իր երեխաների ապագան կառուցելու հնարավորություն՝ առանց մշտական անորոշության, մինչև իր պատմական բնօրրան վերադառնալու հնարավորության իրացումը։

Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ։ Դա պետության պարտականությունն է, մարդկային արժանապատվության և սոցիալական արդարության հարցը։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 2493

Մեկնաբանություններ