ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Հայտարարություն

Հայտարարություն
05.10.2026 | 18:25

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում ժանտախտի բռնկման վերաբերյալ այս օրերին չհաստատված տեղեկություններ են շրջանառվում։
Միևնույն ժամանակ, մտահոգություններ կան ՀՀ ԱԱԾ ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի վերաբերյալ։ Դա մասնավորապես վերաբերում է նրանց օպերատիվ-հետախուզական ու վերլուծական գործունեությանը, ինչպես նաև աշխատանքի օգտակար գործողության գործակցին (ՕԳԳ)։
Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հորդորում է իրավասու պետական մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկել։
Անհրաժեշտ է կանխարգելիչ և կարանտինային միջոցառումներ սահմանել Իրկուտսկից Հայաստան ժամանող չվերթների ուղևորների նկատմամբ։ Սա հրատապ է հնարավոր համաճարակաբանական ռիսկերը կանխելու և հանրային առողջությունն ապահովելու նպատակով։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

05.10.2026 թ.
Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ