ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Դե, «մերն ուրիշ ա», նաև՝ մտածելակերպի հարցում

Դե, «մերն ուրիշ ա», նաև՝ մտածելակերպի հարցում
26.11.2026 | 13:33

Իրականում ինչու՞ են կալանավորել, օրինակ, Ծառուկյան Գագիկին (Քոչարյան Ռոբերտին, Կարապետյան Սամվելին, ...):

Իրականում ինչու՞ են համատարած քանդում «ինքնակամ» շինությունները:

Իրականում ինչու՞ են Երևանում երթևեկության քաոս ստեղծում:

Իրականում կատարվող գործողությունների կամ անգործության շարքը կարելի է անվերջ շարունակել:

Փորձեմ պատասխանել:

Ծառուկյան Գագիկին (Քոչարյան Ռոբերտին, Կարապետյան Սամվելին, ...) կալանավորել են, քանզի վերջինս հետևորդներ ունի: Ծառուկյան Գագիկի (Քոչարյան Ռոբերտի, Կարապետյան Սամվելի, ...) կալանավորված լինելու պարագայում վերջինիս հետևորդների մի մասը ներգրավված է նրա ազատության համար պայքարում, մյուս մասը սպասողական վիճակում է` լուռ է: Նույնը` մնացած կալանավորվածների մասով: Ի դեպ, մարդկային ռեսուրսի շատ մեծ թվի մասին է խոսքը:

Երևանում մեծ թափով ընթանում է «ինքնակամ» կառույցների քանդման աշխատանքը: Իշխանության համար դա ոչ պոպուլյար գործողություն է: Իշխանությունը մտածում է, չէ՞, վերարտադրվելու մասին: Եվ հանկարծ` համատարած քանդու՞մ: Գիտե՞ք ինչու: Որովհետև հասարակության զգալի մասն այս կամ այն կերպ ներգրավված է «ինքնակամ» կառույցների գործում` առաջ տված պատշգամբներ, զավթած հողամասեր, ավտոտնակներ, ձեղնահարկեր, կրպակներ և այլն: Եվ, եթե սկսել է «ինքնակամների» քանդման գործընթաց, ապա բնակչության զգալի մասը, այսպես թե այնպես, ներգրավվելու է այդ գործընթացում: Ոմանք՝ որպես տուժողներ, ոմանք՝ որպես լուռ (մինչև գործն իրենց չհասնի) հետևորդներ: Ի դեպ, մարդկային ռեսուրսի շատ մեծ թվի մասին է խոսքը:

Հայաստանի բնակչության մեծ մասն աշխատում է: Ընդ որում, պայմանավորված առկա տրանսպորտի խայտառակ վիճակով, մարդիկ նախատեսում են անձնական ավտոմեքենայով տեղաշարժվել: Գիտի՞ դրա մասին իշխանությունը: Իհարկե, գիտի: Սակայն վերջինս, փոխարենը, օրինակ, մետրոպոլիտենի գնացքների վագոնները կամ ավտոբուսների քանակն ավելացնի, մտածում է ավտոմեքենաների աշխարհագրական շարժը սահմանափակելու մասին: Դե, այժմ պատկերացրեք, թե ինչ կհետաքրքրի աշխատանքից հետո, օրինակ, Ջրվեժից Կվարտալ 3-4 ժամում տուն հասած բնակչին: Ճիշտ եք: Նրան միայն շուտափույթ քնելն է հետաքրքրում: Ի դեպ, մարդկային ռեսուրսի ահռելի մեծ թվի մասին է խոսքը:

Այժմ եկեք գումարենք ստացած թվերը: Կպարզվի, որ երկրի ողջ բնակչությունը ներգրավված է երկրորդական կամ երրորդական խնդիրներում և հնարավորություն չունի պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ նույնիսկ հեռավար քննարկումներին մասնակցել: Իսկ ամենակևորն այն է, որ «ինքնակամ կառույցների» ոլորտում ներգրավվածները հետաքրքրված չեն Ծառուկյան Գագիկի (Քոչարյան Ռոբերտի, Կարապետյան Սամվելի, ...) կալանավորմամբ, փոքր բացառությամբ, քաղաքական էլիտան «չի իջնում» խցանումներով զբաղվելու մակարդակին, իսկ խցանումներից հոգնած անձանց ընդհանրապես ոչինչ չի հետաքրքրում: Այս իրավիճակի շահառուն օրվա իշխանությունն է:

Ո՞րն է ելքը: Որպես օրինակ բերեմ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը և Լեհաստանը: Անկախության հասնելու ճանապարհին այդ պետություններում մարդիկ միավորվում էին՝ պահպանելով իրենց տարբերությունները։ Վերջիններս հասկացել էին, որ համագործակցելու համար պարտադիր չէ սիրել միմյանց, որ ընդհանուր իրավունքները պաշտպանելու համար պարտադիր չէ ունենալ նույն քաղաքական համոզմունքները, իսկ

արդարություն պահանջելու համար պարտադիր չէ աջակցել նույն կազմակերպությանը:

Ցավոք, մեր հասարակության մտածելակերպն առայժմ շատ հեռու է նախորդ դարի 30-40-ականների Հնդկաստանի, 80-ականների Լեհաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության հասարակությունների մտածելակերպից: Սակայն, սկսել հասկանալ անհրաժեշտ է: Գոնե` 21-րդ դարի 20-ականներին:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ